Տպել
07.02.2018
Կորյուն Նահապետյանը հանդիպել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փոխտնօրենի հետ
1 / 4

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 7-ին հանդիպել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլուրիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր:

Նշվել է, որ փոխգործակցության հիմնական ուղղություններն են պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում բարեփոխումները, օրենսդրության կատարելագործումը, հանձնաժողովի խորհրդարանական վերահսկողությունը, վերջինիս գործիքակազմի արդյունավետ կիրառումը:

Հանդիպման ավարտին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի միջեւ: Փաստաթուղթը հանդիսանալու է կողմերի միջեւ համագործակցության իրավական հիմքը՝ մինչեւ վեցերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

Հուշագրի նպատակն է բարձրացնել ՀՀ-ում պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների ոլորտների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության արդյունավետությունը: Փաստաթղթի իրականացման համար մշակվել են գործողությունների ծրագրեր, որոնց հիման վրա համատեղ մի շարք միջոցառումներ են կազմակերպվելու, այդ թվում` մասնագիտական վերլուծություններ, հանձնաժողովի անդամների եւ աշխատակազմի վերապատրաստման դասընթացներ ու միջազգային սեմինարներ, տրվելու են օրենքների եւ նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ:

Բարձր գնահատելով համագործակցությունը Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի հետ` Կորյուն Նահապետյանն ընդգծել է, որ համագործակցության արդյունքում արդեն իսկ արձանագրվել են մի շարք ձեռքբերումներ մասնավորապես պաշտպանության եւ անվտանգության ոլորտի օրենսդրական բարեփոխումների, խորհրդարանական վերահսկողության իրականացման արդյունավետության գործում:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...