Տպել
07.02.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հանդիպել է Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի աշակերտների հետ
1 / 3

ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում փետրվարի 7-ին խորհրդարան են այցելել Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանում, ապա հետեւել ԱԺ նիստերի աշխատանքներին:

Աշակերտների հետ բաց դասն անցկացրել է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ով ներկայացրել է օրենսդրական գործընթացները եւ ՀՀ բարեփոխված Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահվասծ լիազորությունների շրջանակը:

Իրենց հարցադրումներում աշակերտներն անդրադարձել են կրթության ոլորտին, ծխախոտի դեմ պայքարին, հայոց բանակին, մասնավորապես «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերին, սփյուռքահայությանը եւ լեզվի պահպանմանն առնչվող խնդիրներին: Բարձրացված բոլոր հարցերին պատգամավորը տվել է սպառիչ պատասխաններ:

Հանդիպման ավարտին Ռուզաննա Մուրադյանը դպրոցականներին հորդորել է լավ սովորել, պահպանել ազգային արժեքներն ու լեզուն: Ըստ նրա՝ երկրի ապագան հայեցի եւ կիրթ երիտասարդներն են: