National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.02.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
1 / 4

Փետրվարի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նիստի սկզբում Արա Բաբլոյանն առաջարկել է հայոց խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կղեկավարի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

Խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տեւողությունը: «Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքներում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի քննարկման համար սահմանվել է մինչեւ 3 ժամ տեւողություն:

Խորհրդի նիստից հետո նույն կազմով տեղի ունեցած աշխատանքային քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկատվություն է տրամադրել խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման շուրջ ընթացող գործընթացների, ԵՄ անդամ երկրների խորհրդարանների հետ համագործակցության ձեւաչափի, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված երրորդ Գլոբալ ֆորումի կազմակերպման, ինչպես նաեւ բարեկամական խմբերի աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու առնչությամբ: Նշենք, որ Գլոբալ ֆորումը կազմակերպվում է ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:

Վերոնշյալ հարցերն առաջիկայում մանրամասն քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության՝ հունվարի 28-30-ը Սլովակիայի Հանրապետություն, ինչպես նաեւ իր գլխավորած պատվիրակության՝ հունվարի 26-27-ը Սանկտ Պետերբուրգ կատարած այցերի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղեկություններ է տրամադրել խորհրդարանական պատվիրակության՝ փետրվարի 2-4-ն Արցախի Հանրապետություն կատարած այցի առնչությամբ: Կարեւորվել է Արցախի խորհրդարանի համապատասխան ոլորտային հանձնաժողովների հետ համագործակցության խորացումը, համակարգված գործողությունների ծրագրի առկայությունը:


20.04.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրամիության հետ հարաբերությունների սերտացման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր: Վիլնյուսում Ալեն Սիմոնյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Քննարկվել են ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am