National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.02.2018
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փետրվարի 5-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում, որին ներկա էին ԱԺ բարեկամական խմբերի ղեկավարներ:

Հաշվի առնելով երկրում կատարված սահմանադրական բարեփոխումները եւ խորհրդարանական համակարգի անցման գործընթացը՝ մշակվել է ՀՀ ԱԺ բարեկամական խմբերի գործունեության արդյունավետության բարձրացման առաջարկների փաթեթ: Նախագծով նախատեսվել են քայլեր, որոնք բարեկամական խմբերի ղեկավարներին կարող են օգնել աշխատանքների կազմակերպման եւ խորհրդարանական դիվանագիտության տիրույթում առավել նպատակային գործելու տեսանկյունից: Նախագծի հիմքում դրվել են հետեւյալ սկզբունքները՝ մասնակցություն, նախաձեռնողականություն, գործընկերային կապեր, մշտական ընթացիկ աշխատանք, հաշվետվողականություն, համակարգում, անձնական պատասխանատվություն, շարունակականություն եւ հետեւողականություն:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, նշելով, որ աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում ելնելով երկրների առանձնահատկություններից անհրաժեշտ է բարեկամական խմբերին հաղորդել նոր լիցք, ընդգծել է, որ խորհրդարանում գործող 59 բարեկամական խմբերն էլ ունեն ուրույն դերակատարում խորհրդարանական դիվանագիտության ընդլայնման եւ խորացման հարցում:

Պատգամավորները բարձրացրել են հարցեր բարեկամական խմբերին հատկացված ֆինանսական միջոցների վերաբերյալ, կարեւորել աշխատանքային նմանատիպ քննարկումները: Արմեն Աշոտյանը գործընկերներին առաջարկել է 10-օրյա ժամկետում ներկայացնել գրավոր առաջարկներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am