National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
03.02.2018
ՀՀ խորհրդարանականները հանդիպել են Արցախի պետական նախարարի հետ
1 / 3

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը փետրվարի 3-ին հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ու ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ԱՀ պետական նախարարը կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումները՝ ընդգծելով, որ դրանք տարբեր հարցերի շուրջ արդյունավետ քննարկումներ կազմակերպելու հնարավորություն են տալիս: Արայիկ Հարությունյանը հյուրերին ներկայացրել է Արցախի տնտեսության ներկա իրավիճակն ու առանձնահատուկ շեշտել ՀՆԱ-ի շուրջ 15 տոկոս աճը, ինչը համարվում է ռեկորդային:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ իրենք տպավորված են Արցախի տնտեսության աճի բարձր ցուցանիշներով, ինչը տեսանելի է:

«Եթե տասը տարի առաջ Հայաստանում մտածում էին Արցախին միայն օգնելու մասին, այսօր արդեն Արցախը դիտվում է որպես բիզնես-միջավայր»,- նշել է Վահրամ Բաղդասարյանը:

Արայիկ Հարությունյանը պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավորներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են տնտեսական զարգացմանը, կրթական համակարգին, գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը եւ այլն:

ԱՀ պետնախարարը նշել է, որ առաջիկա տարիներին նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր, մասնավորապես գյուղատնտեսության զարգացման, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների, հայրենադարձության խթանման եւ այլ ուղղություններով: Խոսելով աշխատատեղերի մասին` նախարարը նշել է, որ Արցախում գրասենյակային աշխատանքից բացի մնացած այլ բնագավառներում առկա են բազմաթիվ թափուր տեղեր:

Նշենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը, ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS