Տպել
03.02.2018
ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Արցախ
1 / 14

Փետրվարի 2-4-ն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը:

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ պատգամավորներն ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Նույն օրը ԱՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունեցել երկու հանրապետությունների խորհրդարանականների ընդլայնված կազմով հանդիպումը:

Ողջունելով ներկաներին՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն Արցախի խորհրդարանի համար առանցքային է համարել Հայաստանի Ազգային ժողովի հետ տարեցտարի կատարելագործվող հարաբերությունները, հանձնաժողովների մակարդակով պարբերական հանդիպումներն ու համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բարձր է գնահատել երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ առկա փոխգործակցության մակարդակը: Նա ներկայացրել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությունը:

Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները եւ խմբակցությունների ներկայացուցիչները, ովքեր տեղեկատվություն են տրամադրել մի շարք հարցերի շուրջ Հայաստանի խորհրդարանում ընթացող քննարկումների մասին: Ոլորտային հարցերի վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել նաեւ համապատասխան հանձնաժողովներում:


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...