ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Նորմա Պենսադո Մորենոյին (նստավայրը՝ Մոսկվա):
Արա Բաբլոյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-մեքսիկական բարեկամության խորացմանը:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ երկու ժողովուրդների հարաբերությունները ջերմ ու բարեկամական են՝ անկախ երկրների հեռավորությունից:
Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է միջխորհրդարանական կապերի խորացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի աշխատանքը:
Արա Բաբլոյանը ողջունել է Մեքսիկայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
«Արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մեր միակ զենքը ժողովրդավարությունն է, մարդու իրավունքների պաշտպանությունը. նման հարցերը պետք չէ լուծել զենքով»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նա անդրադարձել է վերջերս մեքսիկացի խորհրդարանականների Հայաստան եւ Արցախ կատարած այցելություններին՝ կարեւորելով փոխադարձ շփումների նշանակությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը կարեւորել է Մեքսիկայի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների խորացումը՝ դրանում արժեւորելով միջխորհրդարանական կապերի դերը:
«Խորհրդարանական դիվանագիտությունն ավանդական դիվանագիտության կարեւորագույն բաղադրիչներից է, եւ մենք բարձր ենք գնահատում մեքսիկացի ու հայ խորհրդարանականների փոխայցելությունները»,- նշել է Նորմա Պենսադո Մորենոն:
Դեսպանն Արա Բաբլոյանին ներկայացրել է Մեքսիկայում առաջիկա խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված իրադրությունը՝ վստահություն հայտնելով, որ իր երկրի նորընտիր խորհրդարանում եւս կձեւավորվի ու արդյունավետ գործունեություն կծավալի Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամական խումբը: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ամենայնս աջակցելու երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությանը:
Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը հաջողություն է մաղթել դեսպանին առաքելության իրականացման ընթացքում եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու երկու երկրների միջեւ առկա կապերի առավել խորացմանն ու ամրապնդմանը:
Քննարկվել են հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ավագյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Նորմա Պենսադո Մորենոյի հետ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Կարեն Ավագյանը համոզմունք է հայտնել, որ պաշտոնավարման տարիներին Նորմա Պենսադո...
«Բազմազավակ ընտանիքն ազգային արժեք է». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 2-ին հանդիպել է բազմազավակ ծնողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ բազմազավակ ընտանիքն ազգային արժեք է՝ հավելելով, որ մշտապես պ...
ՖԽՎ-ի Բյուրոյի նիստում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը
Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստում փետրվարի 2-ին ելույթ է ունեցել ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը. «Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ հրավերի եւ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովին ընդառաջ Հայաստանում իրակա...