National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.1.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
27.01.2018
Արա Բաբլոյանը մասնակցել է «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, ձեռքբերումներ եւ խնդիրներ» խորագրով գիտագործնական համաժողովին
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հունվարի 27-ին մասնակցել է «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, ձեռքբերումներ եւ խնդիրներ» խորագրով գիտագործնական համաժողովին, որը նախաձեռնել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

Ողջունելով մասնակիցներին` խորհրդարանի նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումների շարքում շատ կարեւոր են սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումները:

Արա Բաբլոյանը կարեւորել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը, որի նպատակը երկրում դրանց ավելի մատչելի եւ հասցեական դարձնելն է:

«Պետության սոցիալական ռազմավարության կենտրոնում մարդն է, հետեւաբար, յուրաքանչյուր բարեփոխման թե՛ թիրախը, թե՛ հասցեատերը քաղաքացին է: Սա նշանակում է, որ կատարվող քայլերը պետք է լինեն կշռադատված եւ հստակ, հատկապես, երբ վերաբերում են չափազանց զգայուն սոցիալական ոլորտին»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:

Ըստ ԱԺ նախագահի` ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի նպատակն է բացահայտել տվյալ ընտանիքի խնդիրները, ճանաչել, գնահատել կարիքները եւ առաջարկել համարժեք սոցիալական ծառայություններ: Այսինքն՝ օգնել հենց այն քաղաքացուն, որն իրականում կարիքավոր է, եւ ծառայությունները մատուցել՝ ըստ անձի գնահատված կարիքների:

Կարեւորելով սոցիալական աշխատողի դերը` ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ աստիճանաբար մարդկանց մեջ ավելի է արմատավորվում այն մտածողությունը, որ սոցիալական աշխատողը նյութական օգնություն բաժանող չէ: Նա կոչված է համակողմանիորեն ուսումնասիրել ընտանիքի կարիքները, լսել մարդկանց եւ կազմակերպել ընտանիքին դժվարին իրավիճակից դուրս բերելու գործընթաց:

Արա Բաբլոյանը համաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդգծել է, թե որքան կարեւոր է բարեփոխումը, որը համակարգված ձեւով քաղաքացու կյանքի որակի բարձրացմանն է ուղղված: Ըստ նրա` կլինի մեկ վայր, մեկ պատուհան, որտեղ քաղաքացին կստանա բոլոր սոցիալական խնդիրների պատասխանները: Նախարարը կարեւորել է նաեւ մեկ միասնական շտեմարանի ներդրումը՝ նշելով, որ այն գործընթացի կարեւորագույն բաղադրիչներից մեկն է:


27.01.2018
«Ազատության եւ անկախության ձգտումը միավորում է հերոսական Լենինգրադի բնակչությանը եւ Արցախի հերոս քաղաքացիներին». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հունվարի 26-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am