Տպել
26.01.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցել է Կորեայի Հանրապետության ԱԺ խոսնակ Չունգ Սե-կյունին
1 / 1

«Խոր ցավով տեղեկացա Միրյան քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի մասին, որը տասնյակ զոհերի եւ բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով նրանց համբերություն եւ տոկունություն: Այս դժվարին պահին մենք Կորեայի Հանրապետության ժողովրդի կողքին ենք եւ աղոթում ենք վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,-ասված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական նամակում: