Տպել
25.01.2018
«Միջազգային հարաբերությունները պետք է դառնան առավել արդար, համերաշխ եւ ներառական». Արմեն Աշոտյան
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունվարի 25-ին աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ, ով հանձնաժողովին է ներկայացրել ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես գլոբալ անվտանգության արդի մարտահրավերիներին, այնպես էլ տարածաշրջանային կայունության ու զարգացման ապահովման հարցերին:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ողջունելով քննարկման նմանատիպ ձեւաչափը, նշել է, որ այսպիսի հանդիպումները խթանում են խորհրդարանի դերի բարձրացումը՝ միեւնույն ժամանակ նպաստելով գործընկեր երկրների հետ վստահության ամրապնդմանը:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության ապահովման կարեւորությանը՝ Արմեն Աշոտյանն իր խոսքում նշել է. «Գլոբալ աշխարհում մարտահրավերները փոխկապակցված են եւ տարածաշրջանային կայունությունն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մեզ համար առաջնային են»: Նա նաեւ ընդգծել է այն հանգամանքը, որ արդի աշխարհակարգը փոխվում է արագ եւ ակնհայտ է, որ միջազգային հարաբերությունները պետք է դառնան առավել արդար, համերաշխ եւ ներառական:

Իր հերթին դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգները վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում սատարել է ժողովրդավարական գործընթացներին եւ հաստատություններին ու նոր ազգային անվտանգության ռազմավարությամբ այս հանձնառությունը պահպանվում է:

Հանդիպման ընթացքում աշխատանքային քննարկման մասնակիցները հղել են հարցեր, հանդես եկել ելույթներով:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:


25.01.2018
Արա Բաբլոյանը մասնակցել է «Օրենքների կատարման ընթացքի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով աշխատանքային քննարկմանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունվարի 25-ին մասնակցել է խորհրդարանում անցկացված «Օրենքների կատարման ընթացքի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով աշխատանքային քննարկմանը, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ, աշխատակազմի եւ միջազգային կազմակերպությու...

25.01.2018
Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Հունվարի 26-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ` «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրանք թե պարտադրանք» թեմայով: ...