National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
23.01.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.01.2018
Արա Բաբլոյանի ելույթը «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ
1 / 1

Հարգելի գործընկերներ,

լսումների հարգելի մասնակիցներ,

ավարտվեցին խորհրդարանական լսումները, որոնք վերաբերում էին մեր քաղաքացիներին հուզող հարցերին, տվյալ դեպքում` առանձին ապրանքատեսակների գների բարձրացմանը եւ գնաճը մեղմելու հնարավորություններին: Նախ նշեմ, որ խորհրդարանական լսումներն Ազգային ժողովի վերահսկողական գործառույթի հրապարակային գործիքներից մեկն են: Այսօրվա քննարկումները, որպես իրավիճակի օպերատիվ արձագանք, դրա դրսեւորումներից են: Մենք պարտավոր ենք արձագանքել մարդկանց հուզող խնդիրներին, մշտապես հաշվի առնել հասարակական տրամադրությունները ու դրական ազդեցություն ունենալ դրանց վրա:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին շահագրգիռ եւ անկաշկանդ քննարկումների, ներկայացված տեսակետների ու առաջարկների համար: Վստահ եմ` այստեղ հնչած գաղափարներն ու մասնագիտական կարծիքները կօգնեն համապատասխան կառույցներին` գործելու ավելի արդյունավետ եւ օպերատիվ, գտնելու մեր հասարակության համար ընդունելի ու տեսանելի լուծումներ:

Հարգելի գործընկերներ,

եթե ընդհանրացնենք սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների գնային տատանումների պատճառները, ապա դրանք, ինչպես այստեղ արդեն դուք նշեցիք, մասամբ պայմանավորված են արտաքին պատճառներով, այսինքն` միջազգային շուկաներում գների փոփոխությամբ, մասամբ` ներքին պատճառներով` որոշ հարկատեսակների դրույքաչափերի կիրառմամբ: Ամեն դեպքում, երկուսի արդյունքում էլ ունենք որոշ ապրանքատեսակների գնային փոփոխություն, որի ազդեցությունը կրողը մարդն է, մեր քաղաքացին: Իհարկե, հանրությանը հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է գոյանում այս կամ այն ապրանքատեսակի գինը եւ որն է դրա բարձրացման պատճառը կամ նպատակը, բայց նույն հանրությունն ավելի շատ ուզում է տեսնել այն քայլերը, որոնք միտված են մեղմելու գների բարձրացման հետեւանքները, ուզում է հնարավորինս շուտ զգալ դրանց արդյունքները:

Լսումների միջոցով մենք փաստեցինք մեկ բան. մեր տնտեսությունը չի կարող չկրել միջազգային շուկաների ազդեցությունը: Եւ այստեղ բոլորիս եւ հատկապես կառավարության խնդիրն է համապատասխան գործիքակազմի ու մեխանիզմների կիրառմամբ հնարավորինս մեղմել դրա ազդեցությունը մեր քաղաքացիների կյանքի որակի վրա:

Հաշվի առնելով, որ կառավարության որդեգրած ռազմավարության կենտրոնում մարդն է` պետք է դիտարկել, որ կատարված օրենսդրական փոփոխությունների վերջնական նպատակակետը տնտեսական աճի միջոցով քաղաքացու կենսամակարդակի բարելավումն է:

Հարգելի գործընկերներ,

մենք չենք կարող կրճատել պաշտպանական ոլորտի ծախսերը կամ չկատարել սոցիալական պարտավորությունները բնակչության առջեւ: Մենք պետք է շարունակենք դպրոցներ կառուցել, մարդկանց բուժել, բանակը վերազինել, չենք կարող չմտածել քաղաքացու ավելի արժանավայել կյանքի մասին: Հետեւաբար, մենք պետք է մտածենք բյուջեի եկամուտներն ավելացնելու ուղղությամբ:

Այո, այստեղ հնչեց, եւ ես շարունակում եմ այդ միտքը, որ Սահմանադրության համաձայն` Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, եւ մեր ջանքերը պետք է մշտապես ուղղված լինեն մեր քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմանը, սակայն սոցիալական պետություն ասվածը չի նշանակում սոցիալական հարցերը, այդ թվում` բնակչության կենսամակարդակի բարելավումը եւ եկամուտների ավելացումը չդիտարկել տնտեսական վերելքի համատեքստում: Սոցիալական պետության հնարավորություններն ուղղակիորեն կախված են նրա տնտեսական ներուժից եւ հզորություններից: Մենք պետք է առաջնորդվենք այդ հնարավորությունները տնտեսության զարգացման միջոցով ավելացնելու մարտավարությամբ, ինչը նշանակում է բնակչության կենսամակարդակի բարձրացման, կյանքի որակի բարելավման կայուն հնարավորություն, աշխատավարձերի եւ կենսաթոշակների դինամիկ բարձրացում` հիմքում դնելով տնտեսական զարգացումը:

Հարգելի գործընկերներ,

այս դահլիճում պատճառաբանություններին, քննադատություններին ու դժգոհություններին զուգահեռ, հնչեցին նաեւ կառուցողական առաջարկություններ իրավիճակը կարգավորելու վերաբերյալ: Վստահ եմ, որ այսօրվա խորհրդարանական լսումները կնպաստեն գտնելու այնպիսի լուծումներ, որոնք չեն խաթարի տնտեսության զարգացումը, հարկերի հավաքագրումը եւ, միաժամանակ, կզսպեն կամ կմեղմացնեն մի շարք ապրանքների գների աճի բացասական ազդեցությունը քաղաքացիների վրա:

Մենք կշարունակենք հետեւել իրավիճակին` արձագանքելով քաղաքացիների մտահոգություններին, աջակցելով կառավարության ջանքերին, պատրաստակամ լինելով անհրաժեշտության դեպքում նաեւ բարելավել օրենսդրությունը:

Շնորհակալություն ձեր մասնակցության եւ առաջարկների համար:

Ես վստահ եմ, որ կշարունակենք կապ պահպանել ձեզ հետ, որպեսզի կարողանանք այս հարցն արդյունավետ լուծել:


23.01.2018
Խորհրդարանական լսումներում քննարկվել են առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառներն ու գնաճը մեղմելու հնարավորությունները
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 23-ին կազմակերպել էր «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետա...

23.01.2018
Հայաստանում ԱՄԷ արտակարգ եւ լիազոր դեսպանը՝ Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի ղեկավար Ռուզաննա Մուրադյանը եւ խմբի անդամները հունվարի 23-ին հանդիպել են Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմիի հետ: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Ռուզաննա Մուրադյանը...

23.01.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Լենինգրադի շրջափակման ավարտի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար 2018 թվականի հունվարի 26-28-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը (հունվարի 26-27-ը ներառյալ), ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ Բաբուխանյ...

23.01.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը նշել է՝ թեեւ հայ-լիբանանյան դիվանագիտական հարաբերությունները քսանհինգ  տարվա պատմություն ունեն, բայց բարեկամական կապ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS