Տպել
22.01.2018
Տեղի կունենան «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ հունվարի 23-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ:

Լսումներին մասնակցելու համար կարող եք զանգահարել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (011) 513415 հեռախոսահամարով: Մասնակցության հայտերը խնդրում ենք ներկայացնել մինչեւ ս/թ հունվարի 22-ը:


22.01.2018
«Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել ժամանակակից, մրցունակ եւ ազդեցիկ պետություն է». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ հունվարի 22-ին կազմակերպել էր «ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները» թեմայով աշխատանքային խորհրդակցություն, որը նախագահել է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Բացման խոսքում Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հ...