Տպել
16.01.2018
Բաց դաս ՀՀ Ազգային ժողովում
1 / 4

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունվարի 16-ին խորհրդարան են այցելել Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են Ազգային ժողովի շենքում, հետեւել հերթական նիստի աշխատանքին:

Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Ողջունելով աշակերտներին Ազգային ժողովում՝ պատգամավորը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել դրա գործունեությանը, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին, մշտական հանձնաժողովների, բարեկամական խմբերի գործառույթներին: Կարինե Աճեմյանը ներկայացրել է նաեւ սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իրականացվող քայլերն ու օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքները:

ՀՀ ԱԺ պատգամավորը պատասխանել է նաեւ աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են տնտեսության եւ կրթության ոլորտների խնդիրներին:

Տիկին Աճեմյանը հանդիպման ավարտին աշակերտներին հորդորել է լավ սովորել եւ սիրել հայրենիքը:


16.01.2018
Տեղեկատվություն
Հունվարի 17-ին՝ ժամը 09:30-ին, ՀՀ ԱԺ 414 դահլիճում տեղի է ունենալու ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: ...

16.01.2018
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 16-ին շարունակել է նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթները, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Ռուստամ Մախմուդյանի, Արմեն Աշոտյանի, ՀՀ ԱԺ ՀՀԿ, ՀՀ ԱԺ «Ծառուկյան», ՀՀ ԱԺ ՀՅԴ, ՀՀ ԱԺ «Ելք» ...