Տպել
10.01.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
1 / 4

Հունվարի 10-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի՝ նախագծերի մշակման նպատակն է առողջապահության ոլորտը կարգավորող իրավական ակտի դրույթները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության նորմերին:

Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ նախագծերի ընդունման դեպքում նախատեսվում են մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու արգելքի իրավական կարգավորումներ, ՀՀ դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման գործընթացի բարելավում: Նախատեսվում է քրեական պատժի սպառնալիքի միջոցով բացառել եվգենիկական փորձերի կատարումը, մարդու վերարտադրողական կլոնավորումը, օրգանների եւ հյուսվածքների ապօրինի շրջանառությունը: Պարզեցվում են իրավական ակտերի ընդունման ընթացակարգերը, կրճատվում ժամկետները:

Նախագծերի լրամշակված տարբերակների քվեարկությունը հանձնաժողովի որոշմամբ հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:


10.01.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ԵԽ անդամ երկրների միջեւ հակամարտությունների հարցերի ենթահանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի հունվարի 12-17-ը ներառյալ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակ...