Տպել
09.01.2018
Խորհրդարանում քննարկվել են հայ-բրազիլական հարաբերություններին առնչվող հարցեր
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-Բրազիլիա բարեկամական խմբի ղեկավար Շուշան Սարդարյանը հունվարի 9-ին հանդիպել է Սան Պաուլոյի քաղաքապետարանի ավագանու անդամ Ջիլբերտո Տոնոս Նատալինիի հետ:

Շուշան Սարդարյանը, նշելով, որ նախորդ տարի լրացել է Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, ընդգծել է, որ երկկողմ կապերն այս ընթացքում արդյունավետ զարգացել են: Տիկին Սարդարյանն այս համատեքստում կարեւորել է խորհրդարանական համագործակցության, մասնավորապես բարեկամական խմբերի գործունեության դերն ու նշանակությունը: Նրա համոզմամբ՝ հայ-բրազիլական հարաբերությունների զարգացման խթան է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ կապերի առավել ընդլայնումը:

Բարեկամական խմբի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Բրազիլիայի ժողովրդին՝ 2011 թվականին Սան Պաուլո նահանգի Կամպինաս քաղաքային խորհրդարանի կողմից եւ 2015 թվականին Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձեւեր ընդունելու համար, ինչպես նաեւ նահանգային իշխանություններին` Սան Պաուլո քաղաքի «Արմենիա» հրապարակում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու համար:

Շուշան Սարդարյանն անդրադարձել է նաեւ մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացին, ինչպես նաեւ հայկական համայնքի խնդիրներին:

Ջիլբերտո Նատալինին նշել է, որ իրենց կողմից քայլեր են իրականացվում հայկական համայնքին վերաբերող, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանությանն ու Արցախին առնչվող խնդիրները բարձրաձայնելու ուղղությամբ:


09.01.2018
Գումարվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի 2018 թվականի առաջին նիստը
Հունվարի 9-ին գումարվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Գագիկ Մինասյանի նախագահությամբ: ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացրել է գրասենյակի համակարգող-փորձագետ Գագիկ Բարսեղյանը: Նա անդր...