Տպել
27.12.2017
Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ ԱԺ աշխատակազմին
1 / 4

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում Ամանորի տոնական ընդունելության էր հրավիրել ՀՀ ԱԺ աշխատակազմին:

ՀՀ ԱԺ նախագահը, շնորհավորելով ՀՀ ԱԺ աշխատակիցներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ, մաղթել է հաջողություն, բարեկեցություն, իսկ երկրին՝ խաղաղություն:

Անդրադառնալով անցնող տարվա ձեռքբերումներին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ 2017 թվականը բարդ, բայց միեւնույն ժամանակ իրադարձություններով հարուստ տարի էր:

ՀՀ ԱԺ նախագահը խորհրդարանական աշխատանքի նպաստավոր կազմակերպման գործում առանձնահատուկ ընդգծել է ՀՀ ԱԺ աշխատակազմի մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային կարողությունների արդյունավետ օգտագործումը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...