Տպել
27.12.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը
1 / 3

Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել «Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ, իսկ փոփոխություն՝ «Միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» որոշման 1-ին հավելվածում:

Քննարկվել եւ խորհրդի որոշմամբ հաստատվել են «ՀՀ ԱԺ աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին», «ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին», «ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ ԱԺ նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ դրանց նկարագրությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշումների նախագծերը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...