ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:
Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել խորհրդարանական ժողովրդավարության անցման ընթացքում ՀՀ ԱԺ կարողությունների ամրապնդմանն ուղղված ծրագրի իրականացումը: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Միացյալ Թագավորության կառավարությանը, քանի որ ծրագիրն իրականացվում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» կողմից՝ ՄԹ-ի արտաքին հարաբերությունների եւ համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
Արա Բաբլոյանն ընդգծել է թե՛ պատգամավորների, թե՛ աշխատակազմի հմտությունների զարգացման ուղղությամբ իրականացվող սեմինարների կարեւորությունը՝ նշելով, որ դրանք կնպաստեն աշխատանքի արդյունավետությանը, խորհրդարանի ինստիտուցիոնալ հզորացմանը եւ վերահսկողական մշակույթի ձեւավորմանը:
ՀՀ ԱԺ նախագահը ուրախությամբ փաստել է, որ ծրագիրը Հայաստանում իրականացվում է խորհրդարանական կառավարման երկարամյա փորձ ունեցող երկրի աջակցությամբ: Նրա խոսքով՝ անելիքները շատ են, սակայն քայլ առ քայլ առաջ ընթանալով՝ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի:
Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ մեծ է Հայաստանի հետ համագործակցելու, խորհրդարանի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու ցանկությունը: Դեսպանը, անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի հմտությունների եւ կարողությունների զարգացմանը նպաստող ծրագրին, կարծիք է հայտնել, որ այն կօգնի աշխատակազմին ավելի արդյունավետ աշխատել եւ կազմակերպել գործունեությունը: Տիկին Ֆարնուորթը նշել է, որ տարիներ հետո ՀՀ Ազգային ժողովն առչնվելու է նույն մարտահրավերներին, ինչ այսօր բրիտանական խորհրդարանը: Դեսպանը կարեւորել է իրազեկման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնց շնորհիվ քաղաքացիները պատկերացում են կազմում, թե այս կամ այն օրենքի նախագծի հիմքում ինչ արժեքներ են դրված:
Ջուդիթ Ֆարնուորթի գնահատմամբ՝ ակնհայտ է առաջընթացը Հայաստանում. դրական ազդակներ են ստացվում, եւ աշխարհում բարձրացել է երկրի վարկանիշը:
Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են նաեւ համագործակցության ծրագրին վերաբերող կազմակերպչական հարցերի:
Արա Բաբլոյանն այցելել է Ազգային ժողովի տարածքում գտնվող զորանոց
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 20-ին` Ազգային անվտանգության աշխատակցի օրը, այցելել է Ազգային ժողովի տարածքում գտնվող Ազգային անվտանգության պարեկապահակետային ծառայության՝ խորհրդարանի անվտանգությունն ապահովող ստորաբաժանման վերջերս վերանորոգված զորանոց: Արա Բաբլոյանը շրջել է շենքի տարածքով, ծան...
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ կայացած նիստում երկրորդ ընթերցումով քննարկել է «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրե...
Տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահների ասուլիսը
Դեկտեմբերի 20-ին խորհրդարանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Արմեն Աշոտյանի եւ Սաջադ Քարիմի մամուլի ասուլիսը։ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում քննարկված հարցերն առնչվել են...
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովն ավարտել է աշխատանքը
Դեկտեմբերի 20-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը շարունակել է 17-րդ նիստի աշխատանքը: ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակին եւ տարածաշրջանային վերջին զարգացում...
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը
Դեկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունել նախորդ օրը քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները: Պատգամավորները շարունակել են երկրորդ ընթերցմամբ քննարկել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ...
Տեղեկատվություն
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 21.12.2017, ժամը 10:30, 107 սենյակ: ...