Տպել
20.12.2017
Արա Բաբլոյանն այցելել է Ազգային ժողովի տարածքում գտնվող զորանոց
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 20-ին` Ազգային անվտանգության աշխատակցի օրը, այցելել է Ազգային ժողովի տարածքում գտնվող Ազգային անվտանգության պարեկապահակետային ծառայության՝ խորհրդարանի անվտանգությունն ապահովող ստորաբաժանման վերջերս վերանորոգված զորանոց: Արա Բաբլոյանը շրջել է շենքի տարածքով, ծանոթացել պայմաններին: