Տպել
20.12.2017
Տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահների ասուլիսը
1 / 4

Դեկտեմբերի 20-ին խորհրդարանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Արմեն Աշոտյանի եւ Սաջադ Քարիմի մամուլի ասուլիսը։

Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում քննարկված հարցերն առնչվել են ժողովարդավարությանը, մարդու հիմնարար ազատություններին, մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, Արցախի խնդրի կարգավորմանը, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի դրույթներին։

Երկօրյա քննարկումների արդյունքում ընդունվել է հայտարարություն, որը, ըստ բանախոսների, ոչ միայն արձանագրում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների անցյալն ու ներկան, այլեւ տալիս է զարգացման առաջնահերթություններ, որոնք բխում են երկու խորհրդարանների միջեւ համագործակցության գերակայություններից։

«Ակնհայտորեն պատմական է այս նիստը, քանի որ այն գումարվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո»,- նշել Արմեն Աշոտյանը։

«ԼՂ հիմնախնդրի առնչությամբ նիստում արձանագրվել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ  բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- ընդգծեել է բանախոսը։

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը եվրոպական խորհրդարանի անունից իր երախտագիտությունն է հայտնել 17-րդ նիստի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար, եւ կարեւորել է քննարկված հարցերի շրջանակը։

Սաջադ Քարիմը լիահույս է, որ հարաբերությունները երկու խորհրդարանների միջեւ կզարգանան։

«Կնքված համաձայնագիրը պարունակում է ֆինանսական օժանդակություն՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Մենք ավանդաբար աշխատել ենք ավելին՝ ավելիի դիմաց սկզբունքով, որն իր հետ բերում է ինչ-որ պայմաններ եւ այդ առումով Հայաստանին անհրաժեշտ է ցույց տալ, որ ինքը հստակ առաջընթաց ունի այն ոլորտներում, որոնք մենք նախանշել եւ երկուստեք համաձայնեցրել ենք։ Դրանցում առկա է Հայաստանի ցանկությունը՝ որպես ինքնիշխան պետություն, զարգացնել սեփական ապագան։ Եվրոպական միությունը պատրաստ է համապատասխան օժանդակություն ցուցաբերել այդ գործընթացին»,- նշել է Սաջադ Քարիմը։

Բանախոսները նաեւ պատասխանել են լրագրողների հարցերին։



10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...