Տպել
20.12.2017
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովն ավարտել է աշխատանքը
1 / 4

Դեկտեմբերի 20-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը շարունակել է 17-րդ նիստի աշխատանքը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակին եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցերը:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմն այս համատեքստում նշել է, որ հակամարտության հետեւանքով մարդիկ են զոհվում, եւ խոչընդոտվում է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը: Բանախոսի խոսքով՝ Եվրոպական խորհրդարանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ ողջունում այս տարի Ժնեւի գագաթաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից արված հայտարարությունները:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ Սաջադ Քարիմը նշել է, որ Եվրոպական խորհրդարանը կարծում է, որ փակ սահմանները պետք է բացվեն, եւ երկու երկրների քաղաքացիական հասարակությունների երկխոսությունը պետք է զարգանա՝ նվազեցնելով լարվածությունը տարածաշրջանում:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ Արցախում ապրում են հազարավոր մարդիկ, ովքեր նույնպես պետք է օգտվեն ՄԱԿ-ի տրամադրած հիմնարար իրավունքներից: Խոսքը քաղաքական իրավունքի մասին չէ, այլ կրթական, բնապահպանական եւ այլ ծրագրերի, որոնցից զրկված են արցախցիները:

Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությունը կրոնական ներկայացնելու փորձերին, ինչը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Արմեն Աշոտյանի կարծիքով՝ պետք է կանխել այդ թյուրըմբռնումը:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների քվեարկությամբ ընդունվել է ամփոփիչ հայտարարություն:

Ամփոփելով նիստի աշխատանքը՝ Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին քննարկվող թեմաների շուրջ ցուցաբերած կառուցողական մոտեցման եւ նիստի ավարտին ընդունված հայտարարության ու բանաձեւի համար:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովն ավարտել է 17-րդ նիստի աշխատանքը:



27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...