Տպել
18.12.2017
«Ռազմավարական հաղորդակցություն» թեմայով աշխատաժողով Դիլիջանում
1 / 2

«Աջակցություն ՀՀ Ազգային ժողովին խորհրդարանական վերահսկողությունը եւ ընտրողների հետ հաղորդակցությունը բարելավելու նպատակով» ծրագրի շրջանակում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ Տավուշի մարզի «Դիլիջան Ռեզորթ» հյուրանոցում դեկտեմբերի 16-17-ը կազմակերպվել էր «Ռազմավարական հաղորդակցություն» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ խմբակցությունների եւ հանձնաժողովների փորձագետներ ու ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներ:

Աշխատաժողովի շրջանակում իրականացվել է այց Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն, ուր քննարկումներ են ծավալվել սպառողական զամբյուղի կառուցվածքի, գնաճի, ԿԲ-ի կառավարման մոդելների վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում դասախոսությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայից փորձագետ Ջոն Ուայթը, ով ներկայացրել է պետական կառավարման ոլորտում հաղորդակցության կազմակերպման, խորհրդարանական գործունեության թափանցիկության ապահովման հարցում բրիտանական փորձը: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը ներկայացրել է ռազմավարական հաղորդակցության պլանավորման, հաղորդակցության թիրախի ընտրությանն ու նպատակներին հասնելու ուղիները: Քննարկումներ են ծավալվել նաեւ հարցազրույցի արդյունավետ կազմակերպման մեխանիզմների շուրջ, վերլուծվել են մշտադիտարկված էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումները:

Նշենք, որ «Աջակցություն ՀՀ Ազգային ժողովին խորհրդարանական վերահսկողությունը եւ ընտրողների հետ հաղորդակցությունը բարելավելու նպատակով» ծրագիրն իրականացվում է Երեւանում բրիտանական դեսպանատան օժանդակությամբ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...