National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
11.12.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
11.12.2017
ԳՄՀԸ հայաստանյան անձնակազմն այցելել է ՀՀ Ազգային ժողով
1 / 7

Դեկտեմբերի 11-ին ԳՄՀԸ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը ՀՀ ԱԺ աշխատակազմի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան անձնակազմի ճանաչողական այցը ՀՀ Ազգային ժողով:

ԳՄՀԸ հայաստանյան անձնակազմի ներկայացուցիչները շրջել են խորհրդարանում, ծանոթացել պատմությանը, հանդիպել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղար Արա Սաղաթելյանի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, կարեւորել է ԳՄՀԸ-ի ծրագրերի իրականացումը Հայաստանում, անդրադարձել տարիների ընթացքում ԳՄՀԸ-ի եւ ՀՀ Ազգային ժողովի արդյունավետ համագործակցությանը:

Արա Սաղաթելյանը բարձր է գնահատել հանրային ֆինանսների կառավարման եւ իրավական ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքները ՀՀ ԱԺ համապատասխան ոլորտային հանձնաժողովների հետ:

ՀՀ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն անդրադարձել է «Հանրային ֆինանսերի կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից ցուցաբերված աջակցությանը ծրագրային բյուջետավորմանն անցնելու գործընթացում, խորհրդարանի վերահսկողական գործառույթի հզորացման հարցում եւ ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի հիմնադրման գործում:

Պարոն Սաղաթելյանը կարեւորել է «Խորհրդարանների աշխատակազմերի ուժեղացում Արեւելյան գործընկերությունում» նոր մեկնարկած ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանք:

Արա Սաղաթելյանը հույս է հայտնել, որ ԳՄՀԸ-ի հետ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ եւ կտա շոշափելի արդյունք:

ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ շրջայցի համար եւ նշել, որ աշխատելով հայաստանյան տարբեր գերատեսչությունների հետ՝ իրենց ընկերությունն առանձնահատուկ տեղ է հատկացնում ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությանը: Տիկին Քեմփան անդրադարձել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո ընթացող գործընթացներին եւ կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանական կառավարմանն անցնելու տեսանկյունից կարեւորել խորհրդարանի կարողությունների զարգացումը:

Աննե Քեմփան ուրախությամբ է նշել, որ Գերմանիայի կառավարությունը հնարավորություն է ընձեռել աջակցելու ՀՀ Ազգային ժողովին, հատկապես խորհրդարանի աշխատակազմին: ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավարի խոսքով՝ անցկացվել է խորհրդարանի կարիքների գնահատում, որը հնարավորություն կտա ավելի հասցեական աջակցություն ցուցաբերելու: Տիկին Քեմփան, անդրադառնալով խորհրդարանի գործունեության թափանցիկության բարելավմանը եւ վերահսկողական մեխանիզմերի արդյունավետ կիրառմանը, ներկայացրել է գերմանական փորձը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, շնորհակալություն հայտնելով գերմանական կողմին համագործակցության եւ համատեղ իրականացված արդյունավետ ծրագրերի համար, հանգամանալից ներկայացրել է շուրջ տասնհինգ տարվա ընթացքում կատարված աշխատանքը:

Գագիկ Մինասյանն անդրադարձել է համագործակցության նպատակներին եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներին: Պարոն Մինասյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի ստեղծման եւ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման գործընթացները, ծրագրային բյուջետավորման ուղղությամբ տարվող աշխատանքները: Պարոն Մինասյանը խոսել է նաեւ իրականացման նախնական փուլում գտնվող խորհրդարանական վերահսկողությանը վերաբերող երկու ծրագրի՝ հետօրենսդրական վերահսկողության ծրագիր եւ խորհրդարան-բարձրագույն աուդիտորական մարմին համագործակցության ծրագիր:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է հանրային հաղորդակցության եւ տարածաշրջանային համագործակցության կարեւորությանը՝ նշելով, որ տարիների ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ հանդիպումներ եւ քննարկումներ, այդ թվում՝ վրացի գործընկերների հետ:

Քննարկման ավարտին Գագիկ Մինասյանը հույս է հայտնել, որ ԳՄՀԸ-ՀՀ ԱԺ համագործակցության ծրագրերը կլինեն շարունակական եւ արգասաբեր:


11.12.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել: ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Հրայր Թովմասյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է երեք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ստացել են հանձ...

11.12.2017
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին
Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ Վահրամ Բաղդասարյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 11-ին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Նի...

11.12.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոյին: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Ողջունելով Բրեդլի Բուզետտոյին խորհրդա...

11.12.2017
Տեղեկատվություն
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով` 11.12.2017, ժամը 13:00, 214 սենյակ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS