Տպել
08.12.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարը, գնահատելով դեսպանի ներդրումը հայ-ռումինական հարաբերությունների ընդլայնման եւ խորացման գործում, նշել է, որ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի:

ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ քսաներորդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունից փրկված եւ Ռումինիայում ապաստանած հայերի սերունդներն այսօր այդ երկրի արաժանապատիվ քաղաքացիներ են:

Անդրադառնալով նոյեմբերին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը, բացելով դռները դեպի Եվրոպա եւ ԵԱՏՄ, պատրաստ է նպաստելու ԵՄ-ԵԱՏՄ երկխոսության կայացմանը:

Արա Բաբլոյանն անդրադարձել է միջազգային այլ հարթակներում եւս բարեկամ երկրների համագործակցության եւ միմյանց սատարելու կարեւորությանը:

Սորին Վասիլեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձել է Հայաստանում իր պաշտոնավարման տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումներին: Դեսպանը կարեւորել է երկու ժողովուրդների արժեհամակարգի եւ պատմական ճակատագրի ընդհանրությունները:

Սորին Վասիլեն ուրախությամբ փաստել է, որ իր առաքելության իրականացման ժամանակահատվածում ականատես է եղել մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրին՝ դեսպանն արձանագրել է, որ լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանը մեծ ներուժ եւ հնարավորություն ունի կամուրջ դառնալու ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ:

Դեսպան Վասիլեն երախտագիտություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովին Ռումինիայի դեսպանության հետ համագործակցելու եւ բարեկամական երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը նպաստելու համար:

Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը դեսպանին մաղթել է հաջողություն եւ նոր ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում:



08.12.2017
Բաց դասեր ՀՀ Ազգային ժողովում
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի Լեւ Տոլստոյի անվան համար 128 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Հյուրերը խորհրդարանի շենքում շրջելուց, ԱԺ հերթական նիստերի աշխատանքին հետեւելուց հետո մասնակցել են ավանդական դարձած բաց դասին, որը վարել է ՀՀ ԱԺ...

08.12.2017
Դեկտեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

08.12.2017
Խորհրդարանն ընդունել է «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ երկու օրերին քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները: Քվեարկության արդյունքում 64 կողմ, 35 դեմ ձայներով ընդունվել է նաեւ գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը՝ «Հայաստանի Հանրապետո...