Տպել
04.12.2017
«Այցելեք Արցախ ու կտեսնեք ազատ, անկախ ու ժողովրդավար պետություն». Էդուարդ Շարմազանովի ելույթը ՌԴ Պետական դումայում
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Ռուսաստանի Պետական դումայի հրավերով դեկտեմբերի 4-ին մասնակցել է «Խորհրդարանականներն ընդդեմ թմրամիջոցների» միջազգային համաժողովին եւ հանդես եկել ելույթով: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է.

«Հարգելի պարոն նախագահող,

հարգելի գործընկերներ,

թմրամիջոցների եւ դրանց անօրինական շրջանառության խնդիրները մարտահրավեր են միջազգային հանրության համար: Այդ հանցագործությունը սերտ կապ ունի այլ մարտահրավերների՝ միջազգային ահաբեկչության ու փողերի անօրինական լվացման հետ: Հաշվի առնելով, որ թմրանյութերի անօրինական շրջանառությունը մարտահրավեր է այսօրվա աշխարհի համար՝ պետք է նշեմ, որ այն եւս անվտանգության մարտահրավեր է: Այս արատի դեմ պայքարը պահանջում է միասնական ու համակարգային պայքար: Հայաստանի Հանրապետությունը կոչ է անում ավելի վճռական պայքար մղել այդ արատի դեմ եւ միասնական ռազմավարություն մշակել այդ մարտահրավերին դիմակայելու համար: Հայաստանը նման արդյունավետ փորձ ունի ՀԱՊԿ անդամ երկրների հետ, եւ այս համաժողովը կարող է նոր էջ ու հնարավորություն բացել ընդդեմ այդ մարտահրավերի:

Ափսոսանքով պետք է նշեմ, որ այսօր մենք հերթական անգամ ականատես եղանք Ադրբեջանի ներկայացուցիչների կեղծ եւ հակահայկական հռետորաբանությանը: Հայաստանին ու Արցախին անհարկի մեղադրելու փոխարեն չէր խանգարի ընթերցել միջազգային զեկույցներն Ադրբեջանի վերաբերյալ: Իսկ Արցախի մասին անհեթեթ ելույթների մասնակիցներին ու բոլոր միջազգային գործընկերներին կոչ եմ անում այցելել Արցախ: Այցելեք ու կտեսնեք, որ Արցախի քաղաքացիները կառուցում են ժողովրդավարական, ազատ ու անկախ հանրապետություն:

Կոչ եմ անում բոլորիս միասնական ջանքերով պայքարել ահաբեկչության, ստի, ռասիզմի, նարկոթրաֆիքինգի եւ բոլոր միջազգային մարտահրավերների դեմ:

Եզրափակելով խոսքս՝ հաշվի առնելով խնդրի կարեւորությունը՝ առաջարկում եմ քննարկել «Խորհրդարանականներն ընդդեմ թմրամիջոցների» կազմակերպության հիմնման հարցը:

Շնորհակալություն ուշադրության համար»:


04.12.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Խորհուրդը հաստատել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: ՀՀ Ազգային ժողովի խորհրդ...

04.12.2017
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները դեկտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել ՍԾՏՀ ԽՎ-ի 50-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ, որը տեղի է ունեցել օրեր առաջ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում: ՍԾՏՀ ԽՎ-ո...

04.12.2017
«Բյուջետային գործընթաց. ծրագրային բյուջետավորում եւ վերլուծական գործիքակազմ» թեմայով աշխատաժողով` Ծաղկաձորում
Դեկտեմբերի 1-3-ը Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուզ» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել «Բյուջետային գործընթաց. ծրագրային բյուջետավորում եւ վերլուծական գործիքակազմ» թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի, մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների փորձագետների համար կազմակե...

04.12.2017
Մամուլի ասուլիսի հրավեր
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն ՍԾՏՀ ԽՎ 50-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...

04.12.2017
Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 4-5-ն աշխատանքային այցով կլինի ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ Ռուսաստանի Պետական դումայի հրավերով կմասնակցի «Խորհրդարանականներն ընդդեմ թմրամիջոցների» միջազգային համաժողովին եւ հանդես կգա ելույթով: ...