Տպել
01.12.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Միգրացիայի հիմնախնդրին նվիրված համաժողովին մասնակցելու համար 2017 թվականի դեկտեմբերի 7-10-ը ներառյալ Կլուժ-Նապոկա (Ռումինիա) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոյի, մոնիթորինգի, քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստերին, սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստին, իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովի նիստին, միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստին, իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին, մարդու իրավունքների հարցերի ենթահանձնաժողովի նիստին մասնակցելու համար Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը (2017 թվականի դեկտեմբերի 12-17-ը ներառյալ), ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Ռուստամյանը (2017 թվականի դեկտեմբերի 12-14-ը ներառյալ), Միքայել Մելքումյանը (2017 թվականի դեկտեմբերի 5-7-ը ներառյալ), Էդմոն Մարուքյանը (2017 թվականի դեկտեմբերի 6-8-ը ներառյալ), Նաիրա Զոհրաբյանը (2017 թվականի դեկտեմբերի 7-9-ը ներառյալ) Սամվել Ֆարմանյանը (2017 թվականի դեկտեմբերի 11-13-ը ներառյալ) եւ Ռուստամ Մախմուդյանը (2017 թվականի դեկտեմբերի 11-13-ը ներառյալ):