Տպել
30.11.2017
«ՆԱՏՕ-ի ընդունած քաղաքական փաստաթղթերում ԼՂ հակամարտությանը վերաբերող դիրքորոշումները պետք է ամբողջությամբ արտացոլեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը». Արմեն Աշոտյան
1 / 1

Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուլյիզիին:

Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում` Արմեն Աշոտյանը կարեւորել է ՆԱՏՕ-Հայաստան գործակցությունը եւ այդ համատեքստում խորհրդարանական դիվանագիտության դերը, նշել, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մշտապես պատրաստ է առավել սերտ համագործակցության Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի հետ` նպատակ ունենալով քննարկել փոխգործակցության օրակարգերը, տարածաշրջանային եւ միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են խորհրդարանական հարթակներում կառուցողական փոխգործակցության զարգացման կարեւորությանը:

ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների հետ կապված Արմեն Աշոտյանը նշել է, որ դաշինքի հետ հարաբերությունների զարգացումը տարիների ընթացքում արձանագրել է փոխգործակցության որակական աճ: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է այն հանգամանքը, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերությունները դիտարկում է որպես իր բազմաշերտ անվտանգային համակարգի կարեւոր բաղկացուցիչ մաս:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային խաղաղության եւ կայունության հաստատման հարցում հավաքական ջանքերի գործադրման կարեւորությանը, ինչի հետ կապված արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը եղել եւ շարունակում է հանձնառու մնալ անվտանգության սպառողից անվտանգության մատակարարողի վերածման իր պատրաստակամությանը: Այս համատեքստում կարեւորվել է Կոսովոյում եւ Աֆղանստանում ընդգրկվածությանը զուգահեռ նաեւ ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում իրականացվող առաքելություններին հայկական զինվորականների մասնակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Արմեն Աշոտյանը մեծապես կարեւորել է ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, ինչպես նաեւ ընդգծել, որ ՆԱՏՕ-ի ընդունած քաղաքական փաստաթղթերում ԼՂ հակամարտությանը վերաբերող դիրքորոշումները պետք է ամբողջությամբ արտացոլեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Արմեն Աշոտյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված անդրադարձել է նաեւ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությանը` նշելով, որ Թուրքիան իր կողմնակալ եւ ապակայունացնող քաղաքականությունը փորձում է գործի դնել նույնիսկ ՆԱՏՕ-ի հարթակում, ինչն անթույլատրելի է:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաեւ կրթության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերի հետ կապված հարցեր:

Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ Համապարփակ եւ ընդլյայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը՝ կոմպլեմենտար արտաքին քաղաքականության իրականացման տեսանկյունից այն դիտարկելով որպես հաջողության պատմություն:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաեւ ՆԱՏՕ-ի հետ համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հետագա հնարավորությունները:


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...