Տպել
29.11.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

«Խորհրդարանականները թմրանյութերի դեմ» խորագրով միջազգային խորհրդարանական գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի դեկտեմբերի 3-5-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

Բելգիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ հանդիպման համար 2017 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը ներառյալ Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2017 թվականի դեկտեմբերի 3-6-ը ներառյալ Բուդապեշտ (Հունգարիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար 2017 թվականի դեկտեմբերի 4-6-ը ներառյալ Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանը: