Տպել
28.11.2017
«Անուրանալի է հայ ժողովրդի հերոսական մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում». Էդուարդ Շարմազանով
1 / 7

Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Բեքարյանը, Ռոմիկ Մանուկյանը եւ Տիգրան Ուրիխանյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ նոյեմբերի 28-ին այցելել է Պիսկարյովյան գերեզմանատուն:

ՀՀ ԱԺ պատգամավորների, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ ԱԺ փոխնախագահը ծաղկեպսակ է դրել Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լենինգրադի շրջափակման ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Նրանք ծաղիկներ են խոնարհել նաեւ Լենինգրադի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարին:

Պատվիրակության անդամները կարեւորել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հարցում հայ ժողովրդի ներդրումը: Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է. «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը ոչ միայն բարեկամ ռուս ժողովրդի, այլ նաեւ հայ ժողովրդի մեծագույն հաղթանակն է: Հարյուր հազարավոր հայորդիներ պատերազմի առաջին իսկ օրերին մեկնեցին ռազմաճակատ: Ես ինքս ռազմաճակատ կամավոր մեկնած, խորհրդային զինվոր Պետրոս Ավագյանի թոռն եմ եւ հպարտ եմ, որ պապս Ստալինգրադի հերոսական հաղթանակի կերտողներից մեկն էր: Լենինգրադի հողում հազարավոր հայեր պաշտպանում էին Լենինգրադը ֆաշիզմից: Լենինգրադի երկինքը պաշտպանում էր Նելսոն Ստեփանյանը, ծովը՝ ադմիրալ Իսակովը, Էրմիտաժը՝ Հովսեփ Օրբելին, իսկ մշակութային կյանքը՝ Վահրամ Փափազյանը: Անուրանալի է հայ ժողովրդի հերոս զավակների դերը Լենինգրադի շրջափակման հաղթահարման եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում»:



09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...