Տպել
28.11.2017
«Հայ-ռուսական հարաբերություններն իրապես դաշնակցային բնույթ են կրում». Էդուարդ Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահին
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Մարինյան պալատում նոյեմբերի 27-ին հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ պատրաստակամություն հայտնել ակտիվ մասնակցություն ունենալ երկկողմ կապերի առավել ամրապնդման գործում:

«Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով եւ կրում են իրապես դաշնակցային բնույթ»,- ընդգծել է պարոն Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Մակարովին Սանկտ Պետերբուրգում ականավոր հայորդի Միքայել Լոռիս-Մելիքովի մահվան 130-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար՝ նշելով, որ սա եւս մեկ առիթ է ընդգծելու հայության նշանակալի եւ ծանրակշիռ ներդրումը Ռուսաստանի եւ մասնավորապես Սանկտ Պետերբուրգի հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքում:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը Վյաչեսլավ Մակարովին հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի եւ Հայ-ռուսական դաշնակցային պայմանագրի 20-րդ տարեդարձի առթիվ հրավիրել է դեկտեմբերին այցելել Հայաստան:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...