Տպել
27.11.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
1 / 3

Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ: Քննարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Էստոնիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին (կիրարկող արձանագրություն) արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշել է, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն համաձայնագրի կիրառման մասին արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը: Համաձայնագրի նպատակն է փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ արդյունավետ ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման եւ անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլեւս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին եւ դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը: Համաձայնագրով սահմանված են հետընդունման մասով Հայաստանի եւ Եվրոպական միության պարտավորությունները, հետընդունման ընթացակարգը, տարանցման գործողությունները, ծախսերը, տվյալների պաշտպանությունը եւ մի շարք այլ հարցեր:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել եւ որոշել է առաջարկել օրինագիծն ընդգրկել առաջիկա նիստերի օրակարգ:


27.11.2017
Խորհրդարանական լսումներում քննարկվել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը
Նոյեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ: Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավ...

27.11.2017
«Մենք պարտավոր ենք միասնաբար պայքարել եւ՛ թուրքական ժխտողականության, եւ՛ ֆաշիզմի հերոսացման փորձերի դեմ»,-Էդուարդ Շարմազանովը՝ Սերգեյ Անտուֆեւին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 27-ին Տավրիդյան պալատում հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Անտուֆեւի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:...

27.11.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Սանկտ Պետերբուրգ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կհանդիպի ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Անտուֆեւի հետ, կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողով...

27.11.2017
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումներն ԱԺ նիստերի դահլիճում
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այստեղ: ...

27.11.2017
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կանցկացնի խորհրդարանական լսումներ՝ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով։ ...