National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.11.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
24.11.2017
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում շարունակվել է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի քննարկումը
1 / 2

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ նոյեմբերի 24-ին հրավիրված աշխատանքային նիստում շարունակել է ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքի քննարկումը։

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 5-8-րդ բաժինները, որոնք պատգամավորների եւ հրավիրված փորձագետների ու ՀԿ-ների ներկայացուցիչների հանգամանալի քննարկմանն են արժանացել։

Հինգերորդ բաժնում սահմանված են Ապրանքների առանձին կատեգորիաների՝ Միության մաքսային սահմանով տեղափոխելու կարգի եւ պայմանների առանձնահատկությունները։

Ներառվել է երկու նոր հասկացություն՝ «չուղեկցվող ուղեբեռ» եւ «ուղեկցվող ուղեբեռ»։

Առաջինը ֆիզիկական անձին պատկանող անձնական օգտագործման ապրանքներն են, որոնք փաստացի տեղափոխման համար միջազգային փոխադրման պայմանագրով փոխանցվել կամ փոխանցվում են փոխադրողին՝ կապված ֆիզիկական անձի մուտքի կամ մաքսային տարածքից նրա ելքի հետ։

Երկրորդն անձնական անմիջական օգտագործման ապրանքներն են՝ ներառյալ ձեռքի ծանրոցը, որոնք տեղափոխում է ֆիզիկական անձը։

Վեցերորդ բաժնում նշված են Մաքսային հսկողություն անցկացնելու վերաբերյալ ընդհանուր դրույթները։

Մաքսային հսկողությունն անցկացվում է մաքսային հսկողության օբյեկտների առնչությամբ՝ նրանց նկատմամբ կիրառելով օրենսգրքով որոշված հսկողության ձեւերն ու միջոցները:

Միջազգային պայմանագրերի եւ ակտերի խախտմամբ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների հայտնաբերման նպատակով՝ հսկողություն կարող է իրականացվել նաեւ ֆիզիկական անձանց նկատմամբ: Մաքսային հսկողության ձեւերն ու հսկողության անցկացումն ապահովող միջոցների կիրառման տեխնոլոգիաները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրություններին համապատասխան: Հսկողություն իրականացնելիս մաքսային մարմինները ելնում են հսկողության օբյեկտների, ձեւերի եւ միջոցների ընտրողականության սկզբունքից:

Մաքսային հսկողության օբյեկտները, ձեւերն միջոցներն ընտրելիս կիրառվում է ռիսկերի կառավարման համակարգ՝ անդամ պետությունների՝ օրենսդրությանը համապատասխան:

Յոթերորդ բաժնում տեղ են գտել մաքսային մարմինների վերաբերյալ դրույթները։ Մաքսային մարմիններն իրենց իրավասության սահմաններում Միության մաքսային տարածքում ապահովում են անդամ պետությունների ազգային անվտանգության, մարդու կյանքի եւ առողջության, կենդանական եւ բուսական աշխարհի ու շրջակա միջավայրի պաշտպանությունը, ստեղծում ապրանքների տեղափոխման համար արագ եւ պարզ պայմաններ, ինչպես նաեւ ապահովում մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի եւ ակտերի կատարումը։

Ութերորդ բաժնում սահմանված է մաքսային գործի բնագավառում գործունեությունը, որն անդամ պետությունների անձանց որպես մաքսային ներկայացուցիչներ, փոխադրողներ, ժամանակավոր պահպանման, մաքսային ու ազատ պահեստների եւ անմաքս առեւտրի խանութների ծառայություններ տրամադրելու հետ կապված •ործունեություն է, ինչը հսկվում է մաքսային մարմինների կողմից։

Մաքսային գործունեություն իրականացնելու իրավունք ունեն իրավաբանական անձինք, որոնք մաքսային մարմնի կողմից ընդ•րկվել են մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրներում։

Քննարկման ընթացքում բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք առնչվել են մաքսակետերը նորագույն տեխնիկական միջոցներով ապահովմանը, մաքսային ծառայություններ մատուցելուն, անմաքս առեւտրի խանութներից օգտվելուն, պետություն-գործարար հարաբերություններին, լիազորված տնտեսվարողների համակարգ ստեղծելուն, ոլորտի խնդիրներին։

ՊԵԿ-ի նախագահի տեղակալը տվել է պարզաբանումներ եւ նշել, որ ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգիրքը հստակեցնում է պետություն-գործարար հարաբերությունները եւ նվազեցնում գործարարի այլընտրանքային ծախսերը։

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, կարեւորելով օրենսգրքի նախնական քննարկումները, նշել է, որ առաջիկայում կկազմակերպվի ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի եւ գործող ՀՀ մաքսային օրենսգրքի համեմատական աշխատանքային քննարկում։

ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքն էական նշանակություն ունի տնտեսվարողների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու տեսանկյունից, նշել է մշտական հանձնաժողովի նախագահը։


24.11.2017
ՀՀ Ազգային ժողովը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2017»-ին
ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ ԱԺ պատգամավորները եւ խորհրդարանի աշխատակազմը իրենց մասնակցությունն են ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2017»-ին: ՀՀ խորհրդարանի կողմից հիմնադրամին փոխանցվել է 5,015,410.00 ՀՀ դրամ: Հեռուստամարաթոնից ստացված գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրա...

24.11.2017
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի եւ Սամվել Նիկոյանի հեղինակած «Հաշվեքննիչ պալատի մասին», «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am