ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրեն Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրին:
Արա Բաբլոյանը շնորհավորել է տիկին Գիսլադոտիրին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում:
ՀՀ ԱԺ նախագահը արժեւորել է ԵԱՀԿ ջանքերը տարածաշրջանում անվտանգություն եւ կայունություն հաստատելու գործում:
Խորհրդարանի նախագահի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը՝ որպես գործուն եւ միակ ձեւաչափ:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ԵԱՀԿ անդամ երկրներում ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ ԽՎ եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ կողմից անաչառ դիտորդական առաքելությունների իրականացումը:
Արա Բաբլոյանը նշել է, որ Ընտրական օրենսգրքի մշակման եւ ընտրությունների որակի բարձրացմանն ուղղված աշխատանքների ընթացքում Հայաստանը մշտապես համագործակցել է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ: Նա շնորհակալություն է հայտնել միջազգային կառույցներին Հայաստանում ընտրական համակարգի բարեփոխմանը նպաստելու համար: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցին, որով ընտրությունները գնահատվել են որպես լավ կազմակերպված:
Արա Բաբլոյանը խոսել է նաեւ մեր երկրում սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացի, այս գումարման խորհրդարանում կանանց եւ ազգային փոքրամասնությունների ներկայացվածության, ընդդիմության իրավունքների ավելացման մասին:
Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է իր ղեկավարած կառույցի համագործակցությունը Հայաստանի հետ: Տիկին Գիսլադոտիրն անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության կողմից տրված գնահատականին եւ ընդգծել մեր երկրում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերի կարեւորությունը:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենն անդրադարձել է նաեւ խորհրդարանում կանանց ներգրավվածությանն առնչվող հարցերին, կիսանախագահականից խորհրդարանական կառավարման մոդելին անցմանը եւ մարդու իրավունքների պաշտպանության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերին:
Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը նպաստելու համար:
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Բելառուսի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Էդուարդ Շարմազանովը խորհրդա...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի օրվան նվիրված միջազգային խորհրդարանական համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի նոյեմբերի 26-28-ը ներառյալ Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանը: Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհ...
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հանձնաժողովականներին է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանու...
Բելառուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկը եւ հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագ...