Տպել
20.11.2017
Հայտարարություն

Հայտարարություն

Թափուր աշխատատեղ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի թափուր պաշտոն զբաղեցնելու համար ներկայացվում են հետեւյալ պահանջները.

1. հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների գերազանց իմացություն,

2. պաշտոնական գրագրություն վարելու փորձ,

3. բարձրագույն իրավաբանական կրթություն եւ մասնագիտական աշխատանքային փորձ (3 տարի), այդ թվում դատարաններում շահեր ներկայացնելու եւ պաշտպանելու փորձ,

4. թիմային աշխատանքի ունակություն:

Գիտելիքները, հմտությունները եւ փորձը հավաստող փաստաթղթերը, ինքնակենսագրությունը եւ թափուր պաշտոնը զբաղեցնելու ցանկության վերաբերյալ դիմումը ուղարկել staff@parliament.am էլեկտրոնային փոստի հասցեով:

Պահանջվող փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 2017թ. նոյեմբերի 30-ը, ժամը 18:00-ն:

Ընտրված դիմումատուները կհրավիրվեն հարցազրույցի մինչեւ 2017թ. դեկտեմբերի 20-ը ներառյալ:

Աշխատանքային պայմաններն ու գործառույթները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ, ներքին իրավական ակտերով եւ անհատական աշխատանքային պայմանագրով:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...