Հայտարարություն
Թափուր աշխատատեղ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի թափուր պաշտոն զբաղեցնելու համար ներկայացվում են հետեւյալ պահանջները.
1. հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
2. պաշտոնական գրագրություն վարելու փորձ,
3. բարձրագույն իրավաբանական կրթություն եւ մասնագիտական աշխատանքային փորձ (3 տարի), այդ թվում դատարաններում շահեր ներկայացնելու եւ պաշտպանելու փորձ,
4. թիմային աշխատանքի ունակություն:
Գիտելիքները, հմտությունները եւ փորձը հավաստող փաստաթղթերը, ինքնակենսագրությունը եւ թափուր պաշտոնը զբաղեցնելու ցանկության վերաբերյալ դիմումը ուղարկել staff@parliament.am էլեկտրոնային փոստի հասցեով:
Պահանջվող փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 2017թ. նոյեմբերի 30-ը, ժամը 18:00-ն:
Ընտրված դիմումատուները կհրավիրվեն հարցազրույցի մինչեւ 2017թ. դեկտեմբերի 20-ը ներառյալ:
Աշխատանքային պայմաններն ու գործառույթները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ, ներքին իրավական ակտերով եւ անհատական աշխատանքային պայմանագրով:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ նոյեմբերի 20-ին հրավիրված աշխատանքային նիստում քննարկել է էներգետիկայի ոլորտը կարգավորող «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություննե...
Տեղի է ունեցել Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստը
Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուս...
ՀՀ ԱԺ հատուկ նիստում երեխաների մասնակցությամբ քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր
Նոյեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովում անցկացվել է հատուկ նիստ՝ նվիրված Երեխաների համաշխարհային օրվան: Հատուկ նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ելույթը՝ այստեղ: Ն...
Ուսումնասիրությունն ավարտվել է
ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչությունում ուսումնասիրվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ծառայողական բջջային հեռախոսահամարի 2017թ-ի մայիս ամսվա վարձավճարին առնչվող խնդիրները, որի ընթացքում տիկին Նաղդալյանի համաձայնությամբ ուսումնասիրվել են նաեւ հեռախոսազանգերի վերծանումները: Հիշեցնենք, որ ...
«Արցախն ունի անկախ պետականություն հռչակելու նույնքան իրավունք, որքան Բելառուսը, Հայաստանն ու Ադրբեջանը». Էդուարդ Շարմազանով
Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը, որի ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համ...
Արա Բաբլոյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Մոսկվա էր մեկնել՝ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով: ՀՀ խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանը եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նոյեմբերի 18-ին ներկա են գտնվել Հայաստանի ...
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բացման խոսքը Ազգային ժողովի՝ երեխայի իրավունքների պաշտպանությանը նվիրված հատուկ նիստում
«Սիրելի երեխաներ, հարգելի գործընկերներ, հարգարժան հյուրեր, նախ բոլորիս շնորհավորում եմ Երեխաների համաշխարհային օրվա առթիվ: Սա երեխաներին վերաբերող երկրորդ տոնն է պաշտոնական տոնացույցում, սակայն բոլորիս համար էլ պարզ է, որ այն, ինչ, վերաբերում է երեխաներին, մշտապես դուրս է պաշտոնականության սահմանների...
«Հայոց ցեղասպանությունը չդատապարտելը ծնեց հիտլերյան ֆաշիզմը». Էդուարդ Շարմազանովը` բելառուս գործընկերոջը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 20-ին հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի հա...
Երեխաների համաշխարհային օրվա առթիվ Ազգային ժողովում կկազմակերպվի հատուկ նիստ
Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաեւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Այդ օրը ՀՀ Ազգային ժողովը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին տրամադրելու համաշխարհային նախաձեռնությանը: Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ...