Տպել
15.11.2017
Հայտարարություն

Թափուր աշխատատեղ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդատուի թափուր պաշտոն զբաղեցնելու համար ներկայացվում են հետեւյալ պահանջները.

1. բարձրագույն կրթություն,

2. հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների գերազանց իմացություն,

3. իրազեկվածություն ներքին եւ արտաքին քաղաքական իրադարձություններից եւ դրանք վերլուծելու ունակություն,

4. պետության եւ իրավունքի հիմունքների իմացություն,

5. ժամանակակից մեդիամիջավայրում աշխատելու հմտություն,

6. պաշտոնական գրագրություն վարելու հմտություն,

7. թիմային աշխատանքի ունակություն:

Գիտելիքները, հմտությունները եւ փորձը հավաստող փաստաթղթերը, ինքնակենսագրությունը եւ թափուր պաշտոնը զբաղեցնելու ցանկության վերաբերյալ դիմումը ուղարկել staff@parliament.am էլեկտրոնային փոստի հասցեով:

Պահանջվող փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 2017թ. նոյեմբերի 30-ը, ժամը 18.00-ն:

Ընտրված դիմումատուները կհրավիրվեն հարցազրույցի մինչեւ 2017թ. դեկտեմբերի 20-ը ներառյալ:

Աշխատանքային պայմաններն ու գործառույթները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ, ներքին իրավական ակտերով եւ անհատական աշխատանքային պայմանագրով: