Տպել
15.11.2017
Հայտարարություն

Թափուր աշխատատեղ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդատուի թափուր պաշտոն զբաղեցնելու համար ներկայացվում են հետեւյալ պահանջները.

1. բարձրագույն կրթություն,

2. հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների գերազանց իմացություն,

3. իրազեկվածություն ներքին եւ արտաքին քաղաքական իրադարձություններից եւ դրանք վերլուծելու ունակություն,

4. պետության եւ իրավունքի հիմունքների իմացություն,

5. ժամանակակից մեդիամիջավայրում աշխատելու հմտություն,

6. պաշտոնական գրագրություն վարելու հմտություն,

7. թիմային աշխատանքի ունակություն:

Գիտելիքները, հմտությունները եւ փորձը հավաստող փաստաթղթերը, ինքնակենսագրությունը եւ թափուր պաշտոնը զբաղեցնելու ցանկության վերաբերյալ դիմումը ուղարկել staff@parliament.am էլեկտրոնային փոստի հասցեով:

Պահանջվող փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 2017թ. նոյեմբերի 30-ը, ժամը 18.00-ն:

Ընտրված դիմումատուները կհրավիրվեն հարցազրույցի մինչեւ 2017թ. դեկտեմբերի 20-ը ներառյալ:

Աշխատանքային պայմաններն ու գործառույթները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ, ներքին իրավական ակտերով եւ անհատական աշխատանքային պայմանագրով:


15.11.2017
ՀՀ Ազգային ժողովի նիստում սկսվել է «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը
ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Խորհրդարանը շարունակել է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը, որի վերաբերյալ ՀՀ ...

15.11.2017
Հանդիպում ուսանողների հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 15-ին հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի եւ «Ուրարտու» համալսարանի դասախոսների ու ուսանողների հետ: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է ուսանողների հետ հանդիպ...

15.11.2017
Համատեղ հայտարարությամբ հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի եւ Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահները
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը լրատվամիջոցների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ: ...