Տպել
14.11.2017
Բաց դասեր ՀՀ Ազգային ժողովում
1 / 7

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 14-ին խորհրդարան են այցելել Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի դասախոսները եւ ուսանողները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել նիստերի աշխատանքին: Արդեն ավանդական դարձած բաց դասը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է օրենսդիր իշխանության կազմավորման կարգը, նրա գործունեությունը, անդրադարձել երկրի տնտեսական խնդիրներին: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է երիտասարդության մասնակցությունը պետության հասարակական եւ քաղաքական կյանքին եւ ուսանողներին խորհուրդ տվել լավ սովորել, ձգտել դառնալ արհեստավարժ մասնագետներ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են տնտեսական աճին, ՀՀ պետական պարտքին, արցախյան հիմնախնդրին, արտագաղթին, ազգային ինքնության պահպանմանը: ԱԺ փոխնախագահը հորդորել է երիտասարդներին չհեռանալ հայկական արմատներից, գիտելիքները ծառայեցնել հայրենիքի շենացմանը: «Դուք երջանիկ սերունդ եք, որովհետեւ ապրում եք անկախ Հայաստանի Հանրապետությունում»,- խոսքն ամփոփել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նույն օրը ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի դասախոսներն ու ուսանողները:

Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել օրենքների նախագծերի քննարկման գործընթացին:

Հերթական բաց դասը վարել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Խմբակցության ղեկավարը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իրականացվող քայլերն ու օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքները: Նրա խոսքով՝ խորհրդարանն այն վայրն է, որտեղ քաղաքական ուժերը, միմյանց հետ բանավիճելով, կարողանում են գտնել տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի լուծումները: Նա մասնավորապես նշել է, որ մինչեւ 2018 թվականի ապրիլ ամիսը շուրջ 150 օրենսդրական փոփոխություններ պետք է կատարվեն: Անդրադառնալով խորհրդարանական չորս խմբակցություններին՝ Վահրամ Բաղդասարյանն ընդգծել է, որ էապես մեծացել է ընդդիմության դերակատարումը խորհրդարանում:

Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Վահրամ Բաղդասարյանին, որոնք մասնավորապես վերաբերել են Վանաձորի սոցիալ- տնտեսական խնդիրներին, ներքաղաքական իրավիճակին: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է Վանաձորի թիվ 30 մանկապարտեզի հարակից տարածքի ճանապարհի վերանորոգման խնդրին՝ ընդգծելով, որ հետեւելու է որակական չափանիշների ապահովմանը:

Բաց դասերն ամփոփվել են ավանդական լուսանկարով:



14.11.2017
ՀՀ Ազգային ժողովը հերթական նիստն է գումարել
Նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է նոյեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը՝ կատարելով լրացումներ: Պատգամավորները ողջունել են ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի պետական հումանիտար- տեխնիկական քոլեջի ուսա...