National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
09.11.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
09.11.2017
Մոլդովայի նախագահն այցելել է ՀՀ Ազգային ժողով
1 / 4

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը նոյեմբերի 9-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով, որտեղ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Իգոր Դոդոնի այցը կնպաստի Հայաստանի եւ Մոլդովայի միջպետական եւ միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-մոլդովական քաղաքական երկխոսության աշխուժացումը, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտում համագործակցության խորացումը բխում է երկու երկրների ու ժողովուրդների շահերից:

Արա Բաբլոյանը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների, հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության դերը կապերի աշխուժացման գործում:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է միջազգային հարթակներում փոխգործակցության կարեւորությունը՝ նշելով, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ հավասարակշռված մոտեցումները փոխշահավետ են:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը կողմնակից է  խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը. բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, պատրաստ է ընդլայնելու կապերը նաեւ Եվրոպայի հետ եւ դառնալու կամուրջ Ասիայի եւ Եվրոպայի միջեւ:

Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը նշել է, որ ուրախ է Հայաստան այցելելու  համար  եւ հույս ունի, որ իր այցը կնպաստի թե՛ գործարար, թե՛ հումանիտար ոլորտներում հարաբերությունների սերտացմանը:

Մոլդովայի նախագահը նույնպես կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքը եւ կարծիք հայտնել, որ բարեկամական խմբերի կազմում կարող են ընդգրկված լինել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, որպեսզի կարողանան լիարժեք ներկայացնել խորհրդարանի բազմատարրությունը:

Մոլդովայի նախագահի խնդրանքով՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին, խորհրդարանի վերահսկողական գործառույթին եւ լիազորությունների ավելացմանը, ինչպես նաեւ նոր ընտրակարգին վերաբերող հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի անդամներ Արամ Սարգսյանը, Արման Սաղաթելյանը եւ Կարեն Բեքարյանը:


09.11.2017
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 9-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում որոշում է ընդունել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ դեկտեմբերի 1-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Հայաստան-Եվրամիություն. համապարփակ եւ խոր...

09.11.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի եւ մարդու իրավունքների եւ մոնիթորինգի հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամներ Հերմինե Նաղդալյանը (2017 թվականի նոյեմբերի 14-16-ը ներա...

09.11.2017
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանի մամուլի ասուլիսը, որը վերաբերում է վերջին շրջանում Շիրակի պետական համալսարանում ընթաց...

09.11.2017
Տեղեկատվություն
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց. ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ 07.11.2017, ժամը 12:00, 414 սենյակ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 08.11.2017, ժամը 11:00, 414 սենյակ,ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS