Տպել
03.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Իրաքի խորհրդարանական պատվիրակությանը
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ Զիբարիի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով պատվիրակությանը` ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ իրաքցի խորհրդարանականների այցը կնպաստի հայ-իրաքյան զարգացող հարաբերությունների, հատկապես միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը:

Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանի` արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը եւ այդ համատեքստում Իրաքի հետ համագործակցության սերտացումը բոլոր բնագավառներում:

Անդրադառնալով իրաքահայ համայնքին` Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Իրաքի ժողովրդի եղբայրական վերաբերմունքը քսաներորդ դարի սկզբում Իրաքում ապաստան գտած հայ գաղթականների եւ նրանց սերունդների նկատմամբ:

Արժեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում` ՀՀ ԱԺ նախագահը ընդգծել է պատգամավորական բարեկամության խմբերի արդյունավետ գործունեության կարեւորությունը:

Արա Բաբլոյանը, արձանագրելով Իրաքի` աշխարհագրական առումով Հայաստանին ամենամոտ արաբական երկիրը լինելը, նշել է, որ մեծ է հայ գործարարների հետաքրքրությունը եւ համոզմունք հայտնել, թե մեծ է ներուժը ոչ միայն հայ-իրաքյան առեւտրատնտեսական հարաբերությունների, այլեւ կրթական եւ մյուս ոլորտներում: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ պատրաստ են աջակցելու իրաքցի ուսանողներին` Հայաստանում կրթություն ստանալու, ինչպես նաեւ հայ բժիշկներ ուղարկելու Իրաք, որպեսզի բժշկական օգնություն ցուցաբերեն:

ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ-իրաքյան համագործակցությանն ուղղված ցանկացած նախաձեռնության եւ Իրաքի բարեկամ ժողովրդին մաղթել է խաղաղություն ու բարեկեցություն:

Աբդելբարի ալ-Զիբարին, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, եւ նշել, որ իրենք հպարտանում են Հայաստանի հետ հարաբերություններում արձանագրված հաջողություններով:
 Ալ-Զիբարիի խոսքով` Իրաքում բարձր են գնահատում հայ համայնքի գործունեությունը եւ կարծում են, որ Իրաքի հայկական համայնքը պետք է ներկայացված լինի նաեւ խորհրդարանում: Անդրադառնալով Իրաքում տիրող իրավիճակին` պատվիրակության ղեկավարը նշել է, որ հակամարտություններից մեծապես տուժում է երկրի խաղաղ բնակչությունը:



03.11.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը հանդիպել է ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության նորանշանակ ղեկավար Գագիկ Հովհաննիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ ...

03.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա դարավոր բարեկամությունը: Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործ...

03.11.2017
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային քննարկում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի 2018 թվականին իրականացվելիք քաղաքականության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ տնտեսական զարգ...

03.11.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել է քննարկվել «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում Արմեն Աշոտյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Քնն...

03.11.2017
«Հայաստանի եւ Իրաքի միջեւ համագործակցությունը հեռանկարային է». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, հանձնաժողովի անդամներ Շիրակ Թորոսյանը, Արայիկ Աղաբաբյանը եւ Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 3-ին ընդունել են Իրաքի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների խորհրդի ներկայացուցչական պատվիրակությանը՝ արտաքին հարաբերություններ...

03.11.2017
Արա Բաբլոյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ ԱԺ պատգամավորների եւ պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ նոյեմբերի 3-ին այցելել է «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Աշոտ Նավասարդյանի հիշատակին: Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասար...

03.11.2017
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 2-ին Խոսրով Հարությունյանի նախագահությամբ կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «Վար...

03.11.2017
ՀՀ ԱԺ պատգամավորները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին
Նոյեմբերի 2-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների հարցերով հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նախագահ է միաձայն ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Հանձնաժողովի նիստի կազմակերպչական աշխատանքներին մասնա...