National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
03.11.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
03.11.2017
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 2-ին Խոսրով Հարությունյանի նախագահությամբ կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վոլոդյա Գասպարյանը նշել է, որ «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագծով նախատեսվում է հաշվետվություն ներկայացնել 2016թվականին պետական գույքի մասնավորեցման, լուծարման եւ սնանկացման գործընթացների, դրանցից պետական եւ համայնքային բյուջե մուտքագրված գումարների վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացնել տեղեկատվություն մասնավորեցման ենթակա օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների, սոցիալական երաշխիքների եւ այլ պարտավորությունների կատարման մասին:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է կրթական եւ երեխաների խնամքի հաստատություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների եւ նորմերի պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության եւ հայտնաբերված խախտումների մասով վարչական պատասխանատվության ենթարկելու բացը լրացնելու անհրաժեշտությամբ: Սանիտարահիգենիկ պահանջներին չհամապատասխանող առեւտուր իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝  պաշտոնատար անձի եւ կազմակերպչի կամ ընկերության նկատմամբ: Նա նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների եւ նորմերի պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության եւ իրավախախտումների կանխարգելման արդյունավետության բարձրացում:

Երկրորդ ընթերցման ներկայացված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը տեղեկացրել է, որ խաղատուն եւ շահումով մեքենայացված խաղ եւ ինտերնետ շահումով խաղ կարող է լիցենզավորվել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում այդ ներդրումը մեկ վայրում, մեկ ծրագրի, մեկ թույլտվությամբ կատարված լինելու դեպքում՝ ՀՀ կառավարության սահմանած վայրերում եւ չափանիշներին համապատասխան:

Ըստ հիմնական զեկուցողի՝ համաձայն օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասի գ կետով սահմանված մեկ ներդրումային ծրագրի շրջանակներում միայն ներդրման վայրում կարող է կազմակերպվել մեկ խաղատուն եւ շահումով մեքենայացված խաղ կամ ինտերնետ շահումով խաղ, ինչպես միանձնյա ներդրողի, այնպես էլ համատեղ ներդրում կատարողներից մեկի կողմից՝ մյուս համաներդրողների գրավոր համաձայնության դեպքում:

Վերոնշյալ օրենքների նախագծերը կընդգրկվեն ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

Առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի, Գեւորգ Գորգիսյանի եւ Արտակ Զեյնալյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ ատարելու մասինե ՀՀ օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է մոլախաղերով հրապուրվելու հետեւանքով ընտանիքին նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացիների մուտքը խաղատուն արգելելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունման դեպքում սեփական նախաձեռնությամբ խաղատներ կատարվող այցելությունները սահմանափակելու հնարավորություն կտրվի:

Կարգավորման հիմնական նպատակը մոլախաղերով հրապուրվելու հետեւանքով իրեն եւ իր ընտանիքին նյութական ծանր վիճակի հասցրած անձի՝ հետագայում նման գործողություններ կատարելու հնարավորությունն օրինական կարգով սահմանափակելն է: Խոսքն առաջին հերթին այն անձանց մասին է, ովքեր արդեն իսկ դատական կարգով սահմանափակ գործունակ են ճանաչվել վերոնշյալ հիմքերով: Մյուս կողմից, բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր թեեւ սահմանափակ գործունակ չեն ճանաչվել, սակայն, օրինակ, ալկոհոլի ազդեցությամբ կորցնելով ինքնատիրապետումը, հաճախում են խաղատուն, բայց դա չեն անում սթափ վիճակում, կարող են նախագծի 1-ին հոդվածով սահմանված կարգով դիմում ներկայացնել շահումով խաղերի, խաղատան գործունեության լիցենզավորում եւ վերահսկողություն իրականացնող մարմնին? այդպիսով արգելափակելով սեփական մուտքը խաղատներ:

Քվեարկության արդյունքում հանձնաժողովը նախագծի առաջին մասին դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկման դնելու համար, իսկ մյուս՝ ինքնակամ գործունակությունը սահմանափակելու մասով, հեղինակներին առաջարկվել է ներկայացնել նոր օրենսդրական նախաձեռնություն, քանի որ այդ դրույթը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթներին:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հաջորդին քննարկել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի քաղաքականության հիմնախնդիրները: Քննարկմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներ, ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատու ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշել է, որ քննարկման նպատակն է պարզել՝ 2018 թվականի համար արդյո?ք կան ծրագրեր, իրականացման համար ինչ մեթոդներ են կիրառվելու եւ դրանց ոչ ֆինանսական արդյունքներին հասնելու ինչպիսի?ուղիներ կան:

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հովհաննես Հարությունյանն անդրադարձել է խմելու ջրին, ոռոգմանն ու ջրահեռացմանն առնչվող հարցերին, ինչպես նաեւ կոմիտեի կողմից մշակված առաջիկա 5 տարիների ծրագրին: Նախագահի տեղակալը ներկայացրել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ընդհանուր նկարագիրը, խոսել սակագների հաշվարկման մեխանիզմների մասին, ոռոգման կետերի բարելավման առնչությամբ նախատեսված ծրագրերի մասին:

Հովհաննես Հարությունյանը նշել է, որ 2016 թվականին ոռոգելի տարածքները կազմել են 89000 հա, իսկ 2017 թվականին՝ 93.5 հազար հա: Նա տեղեկացրել է, որ 2018 թվականին շարունակվելու են պետություն-մասնավոր համագործակցության ռազմավարությունը, KFN բանկային ծրագրով նախատեսվող համաֆինանսավորմամբ ջրամատակարարման պատշաճ պայմաններ ստեղծելու հեռանկարների իրականացումը: Նշվել է, որ կայուն զարգացման ծրագրով 5-ամյա ծրագիրն ուղղված է Հայաստանի ողջ տարածքում խմելու ջուրը բոլոր քաղաքացիներին հասու դարձնելուն:

Ըստ կոմիտեի նախագահի՝ գերակա խնդիր է համարվում ոռոգման ջրի հարցը, որտեղ հիմնական խնդիրը ջրատարերի մաշվածությունն է:

Քննարկման մասնակիցներն իրենց հարցադրումներում անդրադարձել են ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման ջրի արտահանմանը վերաբերող հնարավոր տարբերակներին, կաթիլային ոռոգման համակարգի արդյունավետությանը, բաշխիչ ցանցերի նորոգմանը եւ այլ հարցերի:

Հովհաննես Հարությունյանը նշել է, որ անցած տարի եղել է կաթիլային ոռոգման պիլոտային ծրագիր, որի շրջանակում մոտ 1000 հա հող ոռոգվել է այդ եղանակով: Ջրի արտահանմանը վերաբերող հարցադրմանն ի պատասխան նա նշել է, որ 2017 թվականին առաջարկ է եղել ջրատարեր անցկացնել հյուսիս-հարավ թունելին զուգահեռ՝ դեպի Իրան:

Քննարկման ավարտին Խոսրով Հարությունյանն ընդգծել է, որ այս հարցերը գտնվում են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հսկողության ներքո եւ որ նման ձեւաչափով քննարկումները կլինեն շարունակական:



03.11.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը հանդիպել է ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության նորանշանակ ղեկավար Գագիկ Հովհաննիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ ...

03.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Իրաքի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ Զիբարիի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով պատվիրակությանը` ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ իրաքցի խորհրդարանականների այցը կնպաստի հայ-իրաքյան զ...

03.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա դարավոր բարեկամությունը: Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործ...

03.11.2017
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային քննարկում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի 2018 թվականին իրականացվելիք քաղաքականության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ տնտեսական զարգ...

03.11.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել է քննարկվել «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում Արմեն Աշոտյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Քնն...

03.11.2017
«Հայաստանի եւ Իրաքի միջեւ համագործակցությունը հեռանկարային է». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, հանձնաժողովի անդամներ Շիրակ Թորոսյանը, Արայիկ Աղաբաբյանը եւ Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 3-ին ընդունել են Իրաքի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների խորհրդի ներկայացուցչական պատվիրակությանը՝ արտաքին հարաբերություններ...

03.11.2017
Արա Բաբլոյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ ԱԺ պատգամավորների եւ պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ նոյեմբերի 3-ին այցելել է «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Աշոտ Նավասարդյանի հիշատակին: Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասար...

03.11.2017
ՀՀ ԱԺ պատգամավորները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին
Նոյեմբերի 2-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների հարցերով հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նախագահ է միաձայն ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Հանձնաժողովի նիստի կազմակերպչական աշխատանքներին մասնա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS