National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.11.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
02.11.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
1 / 17

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նաիրա Զոհրաբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվել են «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ոլորտի պատասխանատուներ:

Համատեղ նիստում պատգամավորները քննարկել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով եվրոպական ինտեգրման ոլորտի համար նախատեսված հատկացումները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն իր խոսքում նշել է, որ 2018 թվականին ոլորտում նախատեսվում է իրականացնել 15 վարկային եւ 14 դրամաշնորհային ծրագրեր: «30 միլիոն եվրո վարկային միջոցներ են հատկացվելու կոնկրետ ծրագրերի ֆինանսավորման համար եւ շուրջ 28 մլն եվրո է տրամադրվելու դրամաշնորհային ծրագրերի ծախսերի ֆինանսավորման համար»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման» ծրագրի շրջանակներում 2018թ. նախատեսվել է 1.5 մլրդ դրամ վարկային միջոցների ստացում եւ 252 մլն դրամի ՀՀ համաֆինանսավորում:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի կամրջի վերակառուցման ծրագրի իրականացման համար գալիք տարվա բյուջեի նախագծով նախատեսվել է շուրջ 1 մլրդ 131 մլն դրամ, այդ թվում՝ 880,2 մլն դրամ՝ վարկային միջոցներ, ՀՀ համաֆինանսավորում՝ 251.3 դրամ:

«Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման» /Տրանշ 2/ ծրագրի իրականացման համար 2018 թվականին նախատեսվել է տրամադրել 11,081.9 մլն դրամ, այդ թվում՝ վարկային միջոցներ՝ 9,358.2 մլն դրամ, ՀՀ համաֆինանսավորում՝ 1,723.7 դրամ:

Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման» /Տրանշ 3/ ծրագրի համար 2018թ. նախատեսվել է 3,850.3 մլն դրամ, այդ թվում՝ վարկային միջոցներ՝ 3,208.6 մլն դրամ, ՀՀ համաֆինանսավորում՝ 641,7 մլն դրամ:

Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ «Ջրամատակարարման եւ ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման» ծրագրի երրորդ փուլի իրականացման համար 2018 թվականին նախատեսվել է հատկացնել շուրջ 1.9 մլրդ դրամ:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագրի համար 2018թ. նախատեսվել է 1.9 մլրդ դրամ, որից 1.6-ը՝ դրամաշնորհային միջոցներն են:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ներկայացրել է ընթացիկ տարվա անցած ամիսներին ՀՀ -ԵՄ հարաբերությունների զարգացման հիմնական ուղղությունները:

Կարեն Նազարյանի խոսքով՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում արձանագրվել են ակներեւ ձեռքբերումներ, ինչը, ըստ նրա, ՀՀ խորհրդարանական պատվիրակության կողմից իրականացված հետեւողական եւ համադրված աշխատանքի արդյունքն է:

Փոխնախարարն անդրադարձել է 2017թվականի նոյեմբերին Արեւելյան գործընկերության գալիք գագաթաժողովում «ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի ստորագրմանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն պատրաստ է ստորագրելու փաստաթուղթը:

Կարեն Նազարյանը ներկայացրել է նաեւ եվրոպական երկրների հետ վիզաների ազատականացման գործընթացը՝ նշելով, որ քայլերի տրամաբանական հաջորդականությամբ պայմանավորված՝ Հայաստանը պատրաստ կլինի միջոցներ ձեռնարկելու այդ ուղղությամբ եւս:

Պատգամավորները հանդես են եկել առաջարկներով, անդրադարձել՝ ներդրումներին առնչվող առանցքային հարցերի:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վարդեւան Գրիգորյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով ՀՀ տարածքային կառավարման մարմիններին, գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտների համար նախատեսված հատկացումները, համայնքներին տրվելիք դոտացիաները:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նախարարներ, ՀՀ մարզպետներ:

Նիստի սկզբում ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է քննարկվող ոլորտներին հատկացվելիք ֆինանսական ցուցանիշները, այնուհետեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ու եւ ՀՀ մարզպետներն անդրադարձել են ոլորտային ծրագրերին, պատասխանել պատգամավորների հարցերին եւ առաջարկներին: Ի թիվս այլ հարցերի, պատգամավորներն առաջարկել են վերանայել Հայաստանի սահմանամերձ համայնքներում, որոշ մարզերում իրականացվող ծրագրերը, նախատեսել միջոցառումներ, որոնք կնպաստեն համայնքների համաչափ զարգացմանը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ 2018 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը եւ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն ընդհանուր առմամբ կհատկացվի 10,9 մլրդ դրամ: Նախատեսվում է Իրականացնել 23 ծրագիր, որոնցից 13-ը նոր նախաձեռնություններ են:

ՀՀ բնապահպանության նախարարությանը կհատկացվի 4,9 մլրդ դրամ, որը 1,9 մլրդ դրամով ավելի է ընթացիկ տարվա հատկացումներից: Նախարարությունը ծրագրել է իրականացնել 20 ծրագիր:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը նախատեսվում է հատկացնել 56,3 մլրդ դրամ: 43,7 մլրդ դրամը որպես սուբվենցիա կհատկացվի Երեւանի քաղաքապետարանին՝ իրականացնելու համար իրեն պատվիրակված լիազորությունները: Մասնավորապես՝ 24 մլրդ դրամ նախատեսվում է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար օգտագործել, մնացած ծրագրերը կիրականացվեն ներքին ռեսուրսների հաշվին:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ 2018 թվականին Երեւանի քաղաքապետարանին նախատեսվում է հատկացնել 57 մլրդ 137 միլիոնից ավելի դրամ, որում ներառված են քաղաքապետարանի կողմից իրականացվող՝ Երեւան քաղաքին պատվիրակված լիազորությունների ծախսերը, սուբվենցիաներն ու դոտացիաները:

ՀՀ մարզպետները նշել են, որ մարզպետարանների պահպանման ծախսերի, մարզերում նախատեսված ծրագրերի իրականացման համար ՀՀ Արարատի մարզին կհատկացվի 7 միլիարդից ավելի դրամ, Արմավիրի մարզին՝ 7 մլրդ 570 մլն դրամ, Արագածոտնի մարզին՝ 5 մլրդ 409 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 7 մլրդ 785 մլն դրամ, Լոռու մարզին՝ 7 մլրդ 953 մլն դրամ, Կոտայքի մարզին՝ 6 մլրդ 948 մլն, 273 հազ. դրամ, Շիրակի մարզին՝ 8 մլրդ 150 մլն դրամ, Սյունիքի մարզին՝ 8 մլրդ 287 մլն, Վայոց ձորի մարզին՝ 2 մլրդ 315 մլն 682 հազ. դրամ, Տավուշի մարզին՝ 6 մլրդ 891 մլն դրամ:

Պետական բյուջեի նախագծի քննարկումը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում կշարունակվի նոյեմբերի 3-ին:


02.11.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստը
Նոյեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է սկսել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստը, որը վարել են Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Արտաշես Գեղամյանը եւ Նիկոլայ Ռիժկովը: Ողջույնի խոսքում Միջխորհրդարանական հանձնաժ...

02.11.2017
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ՌԴ ԴԺ եւ ՀՀ ԱԺ միջեւ համագործակցության հանձանժողովի համանախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ՌԴ ԴԺ եւ ՀՀ ԱԺ միջեւ համագործակցության հանձանժողովի 30-րդ նիստի մասնակիցներին ՀՀ Ազգային ժողովում՝ Ար...

02.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրենին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչին: Ողջունելով հյուրին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպայի խորհրդի համագործակցությունը, մասնավորապես ժողովրդավարո...

02.11.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Դորիս Բարնեթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը: Պատվիրակության՝ Հայաստան այցի նպատակը ...

02.11.2017
Տեղեկատվություն
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 16:30-ից 16:45, ՀՀ ԱԺ ոսկեզօծ դահլիճին կից սրահում ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Նիկոլայ Ռիժկովը եւ Արտաշես Գեղամյանը կպատասխանեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: ...

02.11.2017
Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովն ու հանձնաժողովի անդամները Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արտաշես Գեղամյանի եւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վոլո...

02.11.2017
Տեղեկատվություն
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ նոր մասնաշենքի 214 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am