Տպել
02.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրենին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչին:

Ողջունելով հյուրին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպայի խորհրդի համագործակցությունը, մասնավորապես ժողովրդավարության կայացման, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում, կոռուպցիայի դեմ պայքարում:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ ԵԽ-ի եւ ԵՄ-ի կողմից աջակցության «Համագործակցություն լավ կառավարման համար» համատեղ ծրագրի առաջին փուլի ավարտի արդյունքում Հայաստանում իրագործվել է չորս ազգային ծրագիր՝ արձանագրելով մեր երկրի պատրաստակամությունը կյանքի կոչելու նախատեսված ձեռնարկները:

Արա Բաբլոյանը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացներին, նշել է, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության ուղիով՝ հստակ տարբերվելով տարածաշրջանի մի շարք երկրներից, ձգտելով իշխանության ապակենտրոնացման եւ անցում կատարելով կառավարման խորհրդարանական համակարգին:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը պատրաստ է բաց ու անկաշկանդ համագործակցել աշխարհի տարբեր երկրների հետ:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է քննարկվող «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծին՝ կարեւորելով օրինագծի մասին հանրության իրազեկվածությունը, քանի որ հաճախ մարդիկ լիարժեք պատկերացում չունեն, թե ինչի մասին է խոսքը:

Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարեւորելով Հայաստանի համագործակցությունը ԵԽ-ի հետ: Տիկին Սամարջիչ-Մարկովիչը համաձայնել է ՀՀ ԱԺ նախագահի այն կարծիքին, թե Հայաստանն իրոք տարբերվում է տարածաշրջանի մի շարք երկրներից՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերում զգալի առաջընթաց գրանցելով ու տպավորելով եվրոպացի գործընկերներին:

Ընդգծելով «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի կարեւորությունը՝ տիկին Սամարջիչ-Մարկովիչը հույս է հայտնել, որ այն կընդունվի ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ երկրներում եւ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանը, բռնությունների կանխարգելմանը վերաբերող հարցերի:


02.11.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստը
Նոյեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է սկսել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստը, որը վարել են Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Արտաշես Գեղամյանը եւ Նիկոլայ Ռիժկովը: Ողջույնի խոսքում Միջխորհրդարանական հանձնաժ...

02.11.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նաիրա Զոհրաբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվել են «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որին մաս...

02.11.2017
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ՌԴ ԴԺ եւ ՀՀ ԱԺ միջեւ համագործակցության հանձանժողովի համանախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ՌԴ ԴԺ եւ ՀՀ ԱԺ միջեւ համագործակցության հանձանժողովի 30-րդ նիստի մասնակիցներին ՀՀ Ազգային ժողովում՝ Ար...

02.11.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Դորիս Բարնեթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը: Պատվիրակության՝ Հայաստան այցի նպատակը ...

02.11.2017
Տեղեկատվություն
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 16:30-ից 16:45, ՀՀ ԱԺ ոսկեզօծ դահլիճին կից սրահում ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Նիկոլայ Ռիժկովը եւ Արտաշես Գեղամյանը կպատասխանեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: ...

02.11.2017
Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովն ու հանձնաժողովի անդամները Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արտաշես Գեղամյանի եւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վոլո...

02.11.2017
Տեղեկատվություն
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ նոր մասնաշենքի 214 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: ...