National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.10.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
31.10.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են բյուջետային քննարկումները
1 / 11

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Խոսրով Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվել են «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նախարարներ, ոլորտների պատասխանատուներ:

Համատեղ նիստում պատգամավորները քննարկել են գալիք տարվա համար «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներն ու ծախսերը, արդյունաբերության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտներին, սակագնային քաղաքականությանը, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի կոմիտեի, քաղաքաշինության ու ջրային տնտեսության ոլորտների համար նախատեսված ֆինանսական հատկացումները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է վերոնշյալ ոլորտների համար նախատեսված ֆինանսական հատկացումները, պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը, իսկ ոլորտների պատասխանատուները՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը եւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն անդրադարձել են այդ ոլորտներում իրականացվելիք ծրագրերին, վարվող քաղաքականությանը, ներկայացրել ընթացիկ տարվա ինն ամիսների ցուցանիշները, պատասխանել պատգամավորների բազմաբնույթ հարցերին:

Պատգամավորները հանդես են եկել առաջարկներով, անդրադարձել ներդրումներին, ճանապարհաշինությանը, գնաճին, գործազրկությանն ու աղքատության հաղթահարմանն ուղղված քայլերին, մտահոգություն հայտնել որոշ հարցերի, մասնավորապես՝ պետական հիմնարկներում իրականացվող հաստիքների շարունակական կրճատումների կապակցությամբ:

Ատոմ Ջանջուղազյանը մասնավորապես նշել է, որ 2018 թվականին նախատեսվում է ունենալ 1 տրիլիոն 307 մլրդ դրամ եկամուտների մակարդակ, որի 97 տոկոսն ստացվելու է ներքին աղբյուրներից, իսկ 35,6 մլրդ դրամը՝ դրամաշնորհների տեսքով: Աճն ընթացիկ տարվա համեմատ նախատեսված է ունենալ ներքին ռեսուրսների հաշվին ակնկալվող եկամուտներից՝ մասնավորապես հարկային եկամուտներից եւ տուրքերից, որը կկազմի 1 տրիլիոն 247,9 մլրդ դրամ: 23,8 մլրդ դրամ կստացվի «այլ եկամուտներ» պայմանական անվանմամբ հոդվածի համաձայն: 2018 թվականի պետական բյուջեի եկամուտների կանխատեսումն արվել է՝ հաշվի առնելով երեք հիմնական գործոն՝ մակրոմիջավայրի կանխատեսումներ, օրենսդրության փոփոխություններ եւ հարկային վարչարարության բարեփոխումներ:

Ակնկալվող 35,6 մլրդ դրամ դրամաշնորհների վերաբերյալ զեկուցողը նշել է, որ դրանք բաղկացած են երկու հիմնական խմբից՝ աջակցություն բյուջեին՝ 6,6 մլրդ դրամի չափով, եւ մնացած մասը՝ աջակցություն նպատակային ծրագրերի իրականացման համար:

Անդրադառնալով ծախսային ցուցանիշներին՝ ՀՀ ֆինանսների փոխնախարարը տեղեկացրել է, որ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը 16 ծրագրերի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 22 մլն դրամ, ինչն ընթացիկ տարվա հատկացումներից ավելի է 430 մլն դրամով:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը գալիք տարում կհատկացվի 87,1 մլրդ դրամ: Փոխնախարարի խոսքով՝ այս ոլորտում ծրագրերը հիմնականում ֆինանսավորվելու են արտաքին աղբյուրների հաշվին: 3 ծրագիր նախարարությունն իրականացնելու է ներքին ռեսուրսների հաշվին, դրանց համար կհատկացվի 722 մլն դրամ: Մյուս ծրագրերը կիրականացվեն դրամաշնորհների եւ վարկային միջոցների հաշվին:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը 2018 թվականին կհատկացվի 52,6 մլրդ դրամ: Այստեղ եւս որոշ ծրագրեր կիրականացվեն արտաքին աղբյուրների ֆինանսավորմամբ, որը կկազմի շուրջ 35,5 մլրդ դրամ: 17 մլրդ դրամ կօգտագործվի ներքին ռեսուրսների հաշվին, որը կապված է ճանապարհային տրանսպորտի ծրագրերի իրականացման հետ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կհատկացվի 810,4 մլն դրամ, որը կուղղվի շուրջ 134 աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը եւ հանձնաժողովի պահպանության ծախսերին:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կհատկացվի 313,3 մլն դրամ, որը հիմնականում կուղղվի այս մարմնի պահպանության ծախսերին եւ աշխատավարձերի վճարմանը:

3,7 մլրդ դրամ կհատկացվի ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, 3,8 մլրդ դրամ՝ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեին, 37,4 մլն դրամ՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին:

Գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կշարունակվի նոյեմբերի 1-ին:


31.10.2017
ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումները Դուշանբեում
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակին եւ զարգացման հեռանկարներին, միջխ...

31.10.2017
«Հայաստանը խաղաղության եւ կրոնական համերաշխության ջատագով է». ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 31-ին Էջմիածնում ներկա է գտնվել «Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ եւ հնարավորություններ» համաժողովի բացմանը: Էդուարդ Շարմազանովը ողջույնի խոսքում  նշել է. «Ուրախ եմ ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձր հովանու  ներք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am