Տպել
30.10.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Դուշանբե
1 / 10

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը եւ Ռոմիկ Մանուկյանը, պաշտոնական այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն:

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները Դուշանբեում հանդիպումներ են ունեցել Տաջիկստանի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Շուքուրդջոն Զուխուրովի եւ Վերին պալատի նախագահ Մահմադսայիդ Ուբայդոլլոեւի հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերը փաստել են, որ հայ-տաջիկական հարաբերություններն արդյունավետ զարգանում են, առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել այսուհետ եւս զարգացնելու միջխորհրդարանական համագործակցությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ այս տարի լրանում է հայ-տաջիկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը եւ ավանդական բարեկամության ու փոխըմբռնման վրա հիմնված համագործակցությունն ամրապնդվում է տարբեր ուղղություններով: Միջպետական կապերի առավել խորացման հարցում ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է պետական մակարդակով փոխայցերը եւ այս համատեքստում ընդգծել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի կատարած այցը Հայաստան:

Անդրադարձ է կատարվել երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցությանը: Կողմերն ընդգծել են, որ միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում կարեւոր նշանակություն կարող են ունենալ խորհրդարաններում գործող բարեկամական խմբերը:

Քննարկվել են միջխորհրդարանական կառույցներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Պարոն Բաբլոյանի գնահատմամբ` կողմերը պետք է այս հարթակում օգտագործեն առկա ներուժը` նպաստելու երկկողմ շահավետ որոշումների ընդունմանը: Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանի եւ Տաջիկստանի պատվիրակների արդյունավետ համագործակցությունը մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է հայկական համայնքի նկատմամբ Տաջիկստանի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը:

Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմանը: Խորհրդարանների ղեկավարները փաստել են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Կողմերն անդրադարձել են նաեւ առեւտրատնտեսական ոլորտում փոխհամագործակցության զարգացմանը եւ հեռանկարային ծրագրերի իրականացմանը:


30.10.2017
Տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը
Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանի, պատվիրակության անդամներ Աղվան Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի, Գեւորգ Գորգիսյանի մամլո ասուլիսը: Պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդա...

30.10.2017
Արմեն Աշոտյանը ելույթ է ունեցել Կիեւում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 30-ին ելույթ է ունեցել Կիեւում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթ...

30.10.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ,...

30.10.2017
Գագիկ Մինասյանը եւ Աղվան Վարդանյանը մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովների նիստերին
Հոկտեմբերի 25-27-ը Դոնի Ռոստովում (Ռուսաստանի Դաշնություն) տեղի են ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 50-րդ, ինչպես նաեւ Մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 49-րդ նիստերը, որոնց աշխատանքներին մասնակ...