Տպել
27.10.2017
«Դուք մեր երկրի ամենաերջանիկ սերունդն եք, որովհետեւ ծնվել եւ ապրում եք անկախ Հայաստանում»,-ասել է Էդուարդ Շարմազանովը Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանողներին
1 / 3

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 26-ին խորհրդարան են այցելել Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները: Հյուրերը նախ ներկա են գտնվել ԱԺ նիստին, որից հետո ավանդական բաց դասի շրջանակում նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Բաց դասն ԱԺ փոխնախագահի առաջարկով ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում: Ուսանողների հետ անկեղծ զրույցի ժամանակ Էդուարդ Շարմազանովն իր տեսակետներն է հայտնել քաղաքական տարբեր հարցերի, հասարակական-քաղաքական տարբեր երեւույթների վերաբերյալ:

Էդուարդ Շարմազանովը, խոսելով «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին, նշել է, որ միանշանակ դեմ է բռնությանը, սակայն օրենքի նախագծի նախնական տարբերակը խնդրահարույց է: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ խորհրդակցել է իրավաբանների հետ եւ կառավարությանը ներկայացրել առաջարկներ: Նա հույս է հայտնել, որ դրանք կընդունվեն գործադիր մարմնի կողմից:

Ուսանողներին հետաքրքրել է նաեւ սահմանամերձ շրջանների գրադարանների հարցը:

Խորհրդարանի փոխնախագահը խորհուրդ է տվել ուսանողներին լինել նախաձեռնող եւ ներկայացնել խնդիրների լուծման իրենց տարբերակները:

«Դուք մեր երկրի ամենաերջանիկ սերունդն եք, որովհետեւ ծնվել եւ ապրում եք անկախ Հայաստանում»-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Հանդիպման ավարտին, ավանդույթի համաձայն, ուսանողները լուսանկարվել են Էդուարդ Շարմազանովի հետ:



27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...