National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.10.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
26.10.2017
Խորհրդարանը շարունակել է նիստերի աշխատանքը
1 / 2

Առաջին ընթերցմամբ շարունակվել է քննարկվել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 26-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

Խորհրդարանականները շարունակել են իրենց տեսակետները հայտնել ՀՀ կառավարության հեղինակած եւ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված նախագծի վերաբերյալ

Արտակ Զեյնալյանն անդրադարձել է օրինագծի դրույթներին, խոսել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության առաջարկների եւ դրանց վերաբերյալ հնչած հակափաստարկների վերաբերյալ: Ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել է առողջական խնդիրների պատճառաբանությամբ տարկետում ստացած զորակոչիկների հարցին եւ նշել, որ այդ կապակցությամբ հետազոտություններ չեն իրականացվում, իսկ օրինագիծն էլ չի կարգավորում խնդիրը: Գեւորգ Գորգիսյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներին, խոսել բանակում առկա խնդիրների եւ որոշ արատավոր երեւույթների մասին: Պատգամավորն իր կարծիքն է հայտնել «Ազգ-բանակ» հայեցակարգի վերաբերյալ եւ մտահոգիչ համարել երկրի ռազմականացմանն ուղղված քայլերը: Պատգամավորը կարեւորել է երկրում ժողովրդավարության եւ տնտեսության զարգացումը: Միհրան Հակոբյանը եւս խոսել է տարկետումից՝ նշելով, որ այն չի վերացվում, այլ փոխվում է դրա տրամադրման ձեւաչափը: Նրա գնահատմամբ՝ հատկացված տարկետումներն առանձնապես չեն նպաստել գիտության զարգացմանը: Սերգեյ Բագրատյանն ընդգծել է երկրի կյանքում բանակի կարեւոր դերակատարությունն եւ կայացածությունը, անդրադարձել բանակում առկա որոշ խնդիրների, կարեւորել դրանց վերացումը: Արարատ Միրզոյանն իր ելույթը կառուցել է՝ խոսելով երկրում առկա արատավոր երեւույթներից, դրանք արմատախիլ անելու փոխարեն իրավիճակային լուծումների առաջարկից եւ համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունից: Պարոն Միրզոյանի կարծիքով՝ նախագծով առաջարկվող կարգավորումները, մասնավորապես տարկետման ձեւաչափի փոփոխությունը, արդարացված չեն:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը

Անդրադառնալով այն գործընկերների ելույթներին, որոնցում նրանք անդրադարձել էին ՀՀ որոշ պաշտոնյաների՝ բանակում ծառայած չլինելու հանգամանքին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն առաջարկել է տարբերակել դասալքությունն ու օրենքով սահմանված տարկետման իրավունքից օգտվելը: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը՝ նշելով, որ այն ունի ներուժ, որն ի զորու է առողջացնելու հասարակությանը, եւամրապնդելու բանակը: ՀՀ ԱԺ փոխնախագահը եւս անդրադարձել է ուսանողներին տրվող տարկետման ձեւաչափի փոփոխությունից եւ նկատել, որ այն բոլորովին չի խանգարելու քաղաքացիների՝ գիտությամբ զբաղվելու ցանկությանն ու հնարավորությանը: Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել հույժ կարեւոր նախագծին:

Իրենց դիրքորոշումներն են հայտնել ՀՀ ԱԺ «Ելք» եւ ՀՀԿ խմբակցությունները

«Ելք» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, բանակում առկա խնդիրներին եւ տեղեկացրել, որ «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ նախագծի վերաբերյալ նախապես իրականացրած կառուցողական քննարկումների համար: Պարոն Բաղդասարյանը կարեւորել է իր գնահատմամբ՝ ամբողջական նախագծի ընդունումը եւ նշել, որ դրանում իրենց արտացոլումն են գտել հանրությանը հուզող հարցերը: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է խորհրդարանում եւ հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ հանդիսացած դրույթներին, մասնավորապես՝ տարկետման իրավունքի սահմանափակմանը, տվել պարզաբանումներ: ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:

Եզրափակիչ ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ովքեր անդրադարձել են պատգամավորների ելույթներում հնչած կարծիքներին եւ մտահոգություններին, տվել պարզաբանումներ:

Առաջին ընթերցումով քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը: Կսահմանվի ոչ սպանդանոցային մորթի արդյունքում գոյացած սպանդային մթերքի իրացման համար առանձին վարչական պատասխանատվության հոդված, ինչը կնպաստի պետական վերահսկողության առավել արդյունավետ իրականացմանը: Օրենսդրական առաջարկը թույլ կտա ունենալ սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերքի, վերամշակման դեպքում կիսապատրաստվածքի եւ մսամթերքի պատշաճ մակնշման պահանջ, ինչը կնպաստի մթերքի հետագծելիությունը պարզելուն եւ կբարձրացնի սպառողների իրազեկվածությունը: Հնարավորություն կտրվի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վերամշակել (մշակել), վաճառել, իրացնել, մատակարարել, ներմուծել միայն սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերք եւ սպանդից ստացված այլ մթերք, ինչը թույլ կտա մորթն իրականացնել սպանդանոցներում: Արդյունքում՝ սպանդանոցում կենդանու մորթը կլինի սանիտարահիգիենիկ պայմաններում, կիրականացվի մսի պատշաճ անասնաբուժասանիտարական փորձաքննություն, մսի անասնաբուժական դրոշմում, սպանդից ստացված մսի համար վճարում սեփականատիրոջն առնվազն այն գնով, ինչ գնով մսի միջնորդները ներկայում վճարում են, սպանդանոցում մսի տեսակավորում եւ մսի պահպանում՝ պաղեցմամբ եւ սառեցմամբ, սպանդանոցից մսի տեղափոխում սանիտարահիգիենիկ պայմաններում եւ համապատասխան տրանսպորտային միջոցներով:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը նշել է, որ փաթեթը հանգամանալի քննարկվել է հանձնաժողովում, որից հետո արտագնա այցի շրջանակում եւս անդրադարձ է կատարվել մի շարք խնդիրների ու մտահոգությունների: Պարոն Հովհաննիսյանը հատկապես կարեւորել է հանրության իրազեկումը:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները

Վարդեւան Գրիգորյանն ընդգծել է, որ նախաձեռնությունն առնչվում է հանրային սննդապահովման կազմակերպման առանցքային օղակներից մեկի՝ հանրային առողջապահության եւ քաղաքակիրթ կենցաղի ապահովման հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, անհրաժեշտ համարելով սպանդանոցների առկայությունը, խոսել է հնարավոր ռիսկերի, մասնավորապես գյուղացիների համար լրացուցիչ դժվարությունների ստեղծման եւ մսի գնի թանկացման մասին: Սերգեյ Բագրատյանն անդրադարձել է մորթի կազմակերպման ընթացքում առաջացող խնդիրներին, խոսել հակամրցակցային եւ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ:

Ամփոփիչ ելույթում Արաիկ Հովհաննիսյանը, անդրադառնալով տուգանքների նշանակմանը, ընդգծել է, որ վարչական տույժերը պետք է կիրառվեն միայն այն դեպքում, երբ սպանդանոցների համար համապատասխան բոլոր պայմաններն ապահովված կլինեն: Նշվել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Իշխան Կարապետյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին ու առաջարկներին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «Բույսերի սորտերի պահպանության մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նշվել է, որ փոփոխությունների հիմնական նպատակը «Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանը» (UPOV) անդամակցությունն է: Ներկայում բույսերի նոր սորտերի պաշտպանության ոլորտում իրավահարաբերությունները կարգավորվում են «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքով, որը չի համապատասխանում «Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիային»: Ըստ պարոն Հարությունյանի՝ սելեկցիոներների կողմից բուծված սորտերը ճանաչելի կդառնան UPOV կոնվենցիայի անդամ երկրներում եւ միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ կպաշտպանվեն սելեկցիոներների արտոնագրային իրավունքները:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը նշել է, որ օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Հարցի առնչությամբ իր տեսակետն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը: Նա առաջարկել է «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչել եւ անասնապահության բնագավառում «նոր ցեղ» հասկացության հետ կապված կարգավորումները նախատեսել կամ «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքով կամ հանդես գալ առանձին օրենքով:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունը կբացառի շուկայական կառուցվածքի դեպքում փոքր շուկայական մասնաբաժին ունեցող տնտեսվարողին գերիշխող դիրք ունեցող ճանաչելու հիմքերը: Օրենքի փոփոխության անհրաժեշտությունն այն է, որ ներկա ձեւակերպումը թույլ է տալիս պնդելու, որ եթե շուկայում առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտն ունի 49 տոկոս մասնաբաժին, երկրորդը՝ 1 տոկոս, ապա երկու ընկերությունները կարող են համարվել գերիշխող դիրք ունեցող: Այնինչ ակնհայտ է, որ նախ՝ 1 տոկոս շուկայական մասնաբաժին ունեցող ընկերությունը չի կարող համեմատվել 49 տոկոս մասնաբաժին ունեցողի հետ եւ դիտվել որպես գերիշխող դիրք ունեցող եւ երկրորդ՝ այդ ընկերությունն իր չափերով համադրելի է մնացած փոքրերի հետ, եւ ճանաչվելով գերիշխող դիրք ունեցող՝ կհայտնվի անբարենպաստ պայմաններում՝ կորցնելով առեւտրային ճկունությունն ու որպես հետեւանք՝ իրացման շուկաները: Առեւտրային ցանցը գերիշխող ճանաչելու համար անհրաժեշտ է սահմանել իրացման շրջանառության նվազագույն շեմ, որը լավագույնս կբնութագրի ցանցի՝ շուկայական իշխանության առկայությունը եւ կբացառի փոքր կրպակների համախմբին գերիշխող դիրք ունենալու ճանաչելու հիմքերը: Այդ շեմն իրացման տարեկան շրջանառության 500 մլն դրամ է առաջարկվել հեղինակների կողմից, սակայն կառավարությունն առաջարկել է 1.5 մլրդ դրամ, ինչն ընդունվել է հեղինակների կողմից: Այսպիսով, առեւտրային ցանցը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հանդիսանում է չորս կամ ավելի առեւտրային օբյեկտների համախումբ, որի առեւտրային գործունեության մասով իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է 1.5 մլրդ դրամի շեմը: Տնտեսվարող սուբյեկտը չի կարող համարվել գերիշխող դիրք ունեցող, եթե նա, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով չի գերազանցում տվյալ շուկայի մեկ տասներորդը:

Հարակից ելույթում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կարծիք է հայտնել, որ շուկայում գերակա դիրք ունենալու տեսանկյունից տրամաբանական իրավիճակ ստեղծելու նպատակ ունի նախագիծը: Հանձնաժողովը կողմ է քվեարկել նախաձեռնությանը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ կառավարությունը եւ խորհրդարանը փոխհամաձայեցված ու կառուցողական աշխատել են այս նախաձեռնության շուրջ:


Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Փաթեթի վերաբերյալ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Գագիկ Մելիքյանը:

ՀՀ ԿԱ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկման է ներկայացրել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որի առկայությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխություններով: Մասնավորապես՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում «Հանրապետության Նախագահի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրով» բառերը փոխարինվում է «արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով: Այս համատեքստում առաջարկվում են նաեւ այլ փոփոխություններ: ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ռուստամ Մախմուդյանը:

Վարդան Եղիազարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Օրինագծերի ընդունմամբ ՀՀ քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կսահմանվեն թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերը որոշելու չափորոշիչները, թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի հասկացությունը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերը, շրջանառությունն արգելված` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը եւ դրանց չափերը, պրեկուրսորների չափերը սահմանելու` ՀՀ կառավարության լիազորությունը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Տիգրան Ուրիխանյանը:

«Ոստիկանության մասին»ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Վարդան Եղիազարյանը: Այս նախագծի առկայությությունը եւս պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Նախատեսվում է ստեղծել ԴՆԹ քարտադարաններ՝ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց հայտնաբերելու եւ հանցագործությունները բացահայտելու նպատակով: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակությունը ներկայացրել է Ալիկ Սարգսյանը:

Առաջին ընթերցմամբ պատգամավորները քննարկել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նպատակ ունի օրենքը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը, ինչպես նաեւ վերացնել իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած բացերը, պարզեցնել ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը: ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց վերաբերյալ եւս ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները դրական էին:

Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի Հանրապետության դաշնային կառավարության միջեւ օդային տրանսպորտի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկման է ներկայացրել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արամ Սարգսյանը:

Խորհրդարանը քննարկել է նաեւ «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի եւ այլ երկնային մարմինների հետազոտման եւ օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Վերջին նիստում խորհրդարանը քննարկել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի եւ այլ երկնային մարմինների հետազոտման եւ օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը:

Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի եւ այլ երկնային մարմինների հետազոտման եւ օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը: Հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ով նշել է, որ օրինագծի վավերացմամբ Հայաստանն իրավունք կունենա 107 երկրի հետ միասին հետազոտելու եւ խաղաղ նպատակներով օգտագործելու տիեզերական մարմինների, այդ թվում՝ Լուսնի տարածքը:

Արման Խաչատրյանը ներկայացրել է «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է վավերացնել 1972 թվականի մարտի 29-ին Լոնդոնում, Մոսկվայում եւ Վաշինգտոնում ստորագրված «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիան:

Տիեզերքին վերաբերող հաջորդ օրինագիծը՝ «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նույնպես ներկայացրել է Արման Խաչատրյանը, ով նշել է, որ օրինագծով առաջարկվում է վավերացնել 1968 թվականի ապրիլի 22-ին Լոնդոնում, Մոսկվայում եւ Վաշինգտոնում ստորագրված «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը:

ՀՀ կառավարությունը վավերացման է ներկայացրել «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը:

Տիեզերքին առնչվող օրինագծերի մասին ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունները ներկայացրել է Կարեն Բեքարյանը, ով նշել է, որ տիեզերքին վերաբերող այս պայմանագրերի վավերացման մասին օրինագծերը պետք է դիտարկել որպես մեկ փաթեթի բաղկացուցիչներ: Հարակից զեկուցողի խոսքով՝ չորս օրինագծերն էլ քննարկվել են ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություններ:

Այնուհետ խորհրդարանը քննարկել է «Միջազգային ծովային կազմակերպության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը: Ըստ փոխնախարարի՝  կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանը կկարողանա անդամակցել Միջազգային ծովային կազմակերպությանը: ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրել է Շիրակ Թորոսյանը, ով նշել է, որ օրինագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:

«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է հեղինակը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը, ով նշել է, որ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի առաջին հոդվածում սահմանված է օրենքի կարգավորման առարկան, սակայն հոդվածի վերնագիրը վերաբերում է օրենքի խնդիրներին: Այսինքն՝ հոդվածի վերնագիրը չի համապատասխանում բովանդակությանը: Պարոն Գրիգորյանն առաջարկել է վերացնել այդ հակասությունը:

Հարակից զեկուցող Հարություն Կարապողոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ առաջարկել կողմ քվեարկել օրինագծին:

ՀՀ կառավարության հեղինակած «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Հարակից զեկուցող Վարդեւան Գրիգորյանը ներկայացրել է հանձնաժողովի տեսակետը:

Նիստի վերջին հարցը «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրինագիծը խորհրդարանին է ներկայացրել Վաչե Տերտերյանը:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ փոփոխությունները կրում են տեխնիկական բնույթ:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 27-ին:


26.10.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարության պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարության պատվիրակությանը` ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսսելի գլխավորությամբ: Պատվիրակության՝ Հայաստան այցի նպատակն է քննարկել ԵԽ Նախարարների կոմիտեի ժողով...

26.10.2017
Բացվել է գեղանկարիչ Կառլոս Աբովյանի աշխատանքների ցուցահանդեսը
ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում հոկտեմբերի 26-ին բացվել է գեղանկարիչ Կառլոս Աբովյանի գործերի ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ, լրագրողներ: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բացմա...

26.10.2017
Արա Բաբլոյանն ընդունել է մեքսիկացի պատգամավորների
ՀՀ Աժ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Մեքսիկա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսի գլխավորած պատվիրակության անդամներին: Ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Լատինական Ամերիկայի երկրների եւ մասնավորապես Մեքսիկայի հետ սերտ համա...

26.10.2017
Տեղեկատվություն
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա նկարիչ Կառլոս Աբովյանի նկարների ցուցահանդեսի բացումը: ...

26.10.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի էկոնոմիկայի եւ ֆինանսների, պետական շինարարության փորձի ուսումնասիրման եւ տեղական ինքնակառավարման, ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի ու իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար 2017 թվականի նոյեմբերի 1-4-ը ներառյալ Սա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am