National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
25.10.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
25.10.2017
Մարգարիտ Եսայանի ելույթը ՖԽՎ-ի Եվրոպայի տարածաշրջանի 30-րդ հոբելյանական նիստի ժամանակ
1 / 1

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը հոկտեմբերի 25-ին Սարաեւոյում ելույթ է ունեցել ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի 30-րդ հոբելյանական նիստի ժամանակ:

«Հարգելի գործընկերներ,

ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի 30-րդ լիագումար նիստին: Ողջունում եմ բոլորիդ եւ շնորհակալ եմ Բոսնիա-Հերցեգովինայի մեր գործընկերներին այս կարեւոր միջոցառումը հյուրընկալելու համար:

Մեր աշխատանքի օրակարգը հագեցած է եւ քննարկումները կարեւոր թեմայի շուրջ են՝ ֆրանկոֆոն երկրների փոխադարձ տնտեսական շփումները, տնտեսական համագործակցությունը եւ հեռանկարները:

Ինքս տնտեսագետ չեմ, սակայն խիստ կարեւոր համարեցի այս քննարկումները եւ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունն անչափ կարեւորում է ֆրանկոֆոնիայի կազմակերպության հետ համագործակցությունը:

Հարգելի գործընկերներ,

թերեւս բոլորդ գիտեք որ 2018 թվականի հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 18-րդ գագաթաժողովը տեղի է ունենալու Հայաստանում: Իմ երկիրն ամենայն պատասխանատվությամբ է նախապատրաստվում այս կարեւոր միջոցառմանը: Պարբերաբար, ինչպես նաեւ երկու օր առաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրեց աշխատանքային քննարկում այս կարեւոր միջոցառման կազմակերպչական աշխատանքի մասով: Հանձնարարականները տրված են հստակ՝ Հայաստանը պիտի անի ամեն ինչ մեր գործընկերներին հավուր պատշաճի ընդունելու համար: Գիտեք, որ դրանից հետո Հայաստանն է դառնալու այս կառույցում նախագահող երկիրը, ուստի, նաեւ տնտեսական թեմաները խիստ կարեւորելով՝ ուզում եմ ասել հետեւյալը: Հայաստանը նախատեսում է գալիք նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական միության գագաթաժողովի ժամանակ ԵՄ-ի հետ ստորագրել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Սրանով Հայաստանը կարող է ապացուցել, որ մաս կազմելով եվրասիական տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին՝ մյուս կողմից կարող է ընդլայնված եւ խոր հարաբերություններ ունենալ Եվրոպական միության հետ: Այսպիսով, անդամակցելով ԵԱՏՄ-ին՝ Հայաստանը կարող է գրավիչ լինել եվրասիական ընդարձակ շուկա առանց մաքսատուրքի մուտք ունենալու հնարավորությամբ հետաքրքրված եվրոպացի ներդրողների համար: Սա անչափ կարեւոր է մեր երկրի համար եւ կօգնի ավելի խորացնելու հարաբերությունները եվրոպական երկրների հետ:

Գիտեք, որ 2015 թվականից ի վեր Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ, որը միավորում է Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: Կատարելով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ընտրություն՝ Հայաստանը կարող է միեւնույն ժամանակ խարսխված լինել Եվրոպային՝ դառնալով, այսպիսով, կամուրջ երկու շուկաների միջեւ: Հայաստանը կարող է օգտակար լինել «տնտեսական ֆրանկոֆոնիայի» ձեռնարկությունների համար ինչպես Եվրասիական տնտեսական միության շուկա մուտք ունենալու, այնպես էլ Հայաստանի հարեւան Իրանի հետ իրենց հարաբերությունների հաստատման հարցում: Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծմանը եւ այս նախագծում մեր ֆրանկոֆոն գործընկերների մասնակցությունը ողջունելի կլինի:

Վերջում հարկ եմ համարում նշել, որ «տնտեսական ֆրանկոֆոնիան» Ֆրանսիայի միջոցով վաղուց ի վեր իր լուրջ ներկայությունն ապահովել է հայկական շուկայում: Վերջինիս հանդեպ մեծացող հետաքրքրություն են ցուցաբերում ֆրանսիական խոշոր ձեռնարկությունները, ինչը բացատրվում է, ինչպես վերը նշվեց, մի կողմից Իրանի՝ արտաքին աշխարհին բացվելու հետեւանքով իրանական շուկա մուտք ունենալու հանգամանքով, մյուս կողմից՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ, որը հնարավորություն է ընձեռում մուտք գործելու ռուսական եւ Կենտրոնական Ասիայի երկրների շուկաներ:

Շնորհակալ եմ քննարկումների համար եւ ուզում եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք ազատ շփումների»,-ասել է տիկին Եսայանը:


25.10.2017
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 25-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Պատգամավորները ողջունել են խորհրդարանում հյուրընկալված Երեւանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի ուսանողներին ու դասախոսներին: Քննարկվել է «Զինվորական ծառայության ...

25.10.2017
Բաց դաս ՀՀ Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 25-ին խորհրդարան են այցելել Երեւանի պետական հումանիտար- տեխնիկական քոլեջի դասախոսները եւ ուսանողները: Հյուրերը հետեւել են ԱԺ հերթական նիստերի աշխատանքին, որից հետո ավանդական բաց դասը նրանց համար վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Ողջուն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS