Տպել
20.10.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 49-րդ եւ իրավական ու քաղաքական հարցերի հանձնաժողովի 50-րդ նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի հոկտեմբերի 24-27-ը Դոնի Ռոստով (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը եւ պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը: