Տպել
17.10.2017
Պարգեւատրում ՀՀ Ազգային ժողովում
1 / 8

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 17-ին ամերիկացի բարերար, «Սթարկի» լսողական տեխնոլոգիաների հիմնադիր, «Սթարկի» հիմնադրամի նախագահ Բիլ Ասթնին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, իսկ ամերիկահայ բարերարներ Կավուկջյանների ընտանիքին առողջապահության եւ սոցիալական ոլորտներում ներդրած մեծ ավանդի համար պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, շնորհավորելով պարգեւատրվածներին, վստահեցրել է, որ նրանց ուղղված շնորհակալական խոսքերը լսելի են բոլորին, որովհետեւ բարերարների կողմից իրականացվող «Որ Հայաստանում բոլորը լսեն» ծրագիրը հաջողություններ է արձանագրել:

Խորհրդարանի նախագահը նշել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ «Արաբկիր» միացյալ բարեգործական հիմնադրամը «Սթարկի» ընկերության հետ համատեղ Լոս Անջելեսում բնակվող Կավուկջյան ընտանիքի ջանքերով Հայաստանում իրականացնում է բարեգործական առաքելություն՝ ապահովելով սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերում ընդգրկված կարիքավոր 1800 անձանց հատուկ լսողական սարքերով:

Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ այս ծրագրով գործ ունենք մարդկային հոգու գեղեցկության, օգնելու եւ աջակցելու անշահախնդիր ցանկության հետ, որոնք գոյություն ունեն «Սթարկի» լսողական տեխնոլոգիաների հիմնադիր նախագահ Բիլ Ասթնի եւ Կավուկջյան ընտանիքի ներաշխարհում:

ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով բարերարներին մարդասիրական գործունեության համար, նշել է, որ հնչեցնում է ոչ միայն ծրագրի շահառուների, այլեւ նրանց ընտանիքների ու հարազատների երախտիքի խոսքը:

Պարգեւատրման արարողությունից առաջ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ հոկտեմբերի 15-17-ն անցկացվում է «Սթարկի»-ի բարեգործական առաքելությունը: Խորհրդարանի նախագահը շրջել է սրահում, զրուցել լսողական խնդիրներ ունեցող մարդկանց հետ եւ հետաքրքրվել ծրագրի արդյունավետությամբ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...